
Կամուրջը մարդկության ինժեներական մտքի հնագույն դրսևորումներից է:
Հին հռոմեացի պատմիչ Սեկստ Ֆրոնտինը գրել է, որ ջրմուղներն ու կամուրջները Հռոմեական կայսրության հզորության գլխավոր վկաներն են:
Այդ դարաշրջանի շատ կառույցներ մինչ օրս ծառայում են մարդկանց:
Հռոմեացիների ժամանակներից քիչ բան է փոխվել. կամուրջները ոչ միայն վկայում են պետության զարգացման մակարդակի մասին, այլև դառնում են քաղաքների և զբոսաշրջային տեսարժան վայրերի խորհրդանիշեր:
1.Millenium Bridge. «Հազարամյակի կամուրջը» կառուցվել է Թայն գետի վրա Անգլիայում: Այն կազմված է երկու աղեղներից, որոնք բարձրանում են նավերի անցման համար՝ կազմելով 25 մետր բարձրության կամար: Այդ մանևրի համար կամուրջը ստացել է նաև «Թարթող աչք» անվանումը:
2.«Կենդանի կամուրջ». Հնդկաստանի հյուսիս-արևելքում կամուրջներ չեն կառուցում, այլ աճեցնում են: Դրա համար օգտագործվում են ֆիկուսների արմատներ: Որքան հին է կամուրջը, այնքան ամուր է: Ամենատարեց կամուրջը կառուցվել է մոտ 500 տարի առաջ:
3.Մագդեբուրգ. ջրմուղ ջոգենավերի համար: Ջրային այս կամուրջը գտնվում է Գերմանիայում: Շինարարությունը սկսվել է 1930թ.-ին, սակայն ընդհատվել համաշխարհային և սառը պատերազմների տարիներին: 1990թ.ին վերսկսվել են շինաշխատանքները և ավարտվել 6 տարի անց: Կամուրջի կառուցման վրա ծախսվել է 500 մլն եվրո: Երկարությունը 918 մետր է, այն միացնում է Բեռլինի գետային նավահանգիստը Ռեյնի բազմաթիվ նավահանգիստների հետ: Ջրմուղը համարվում է այդ տեսակի ամենամեծ կառույցն աշխարհում:
4. Միյո. Կամուրջը բացվել է 2004թ.-ին: Այն հանդիսանում է Ֆրանսիայի կենտրոնական հատվածը հարավային քաղաքների հետ կապող մայրուղու հատված: Այս կամուրջի շնորհիվ մայրուղին դարձել է Փարիզից դեպի Միջերկրական ծով և Իսպանիա տանող ամենակարճ ճանապարհը: Համարվում է աշխարհի ամենաբարձր կամուրջը:
5. Դանյան–Կունշան. Չինաստանում կառուցված այս կամուրջի երկարությունը 165 կիլոմետր է: Կամուրջն ապահովում է Պեկինի և Շանհայի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Բացվել է 2011թ.-ին, շինարարական աշխատանքներին մասնակցել է 10 հազար մարդ, ռեկորդային արագությամբ, ընդամենը 4 տարում ավարտվել է շինարարությունը: Ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 8,5 մլրդ ԱՄՆ դոլար: Ներկայում համարվում է աշխարհի ամենաերկար կամուրջը, ինչի համար ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:
6. Լոնդոնի պողպատյա թրթուր. Հետիոտնային կամուրջ-տրանսֆորմերն ունի 12 մետր երկարություն, կառուցված է պողպատից և փայտից: Կամուրջն ապահովում է մարդկանց տեղաշարժը և թրթուրի նման փակվում ամեն ուրբաթ՝ բացելով Մեծ Բրիտանիայի ջրանցքներից մեկով նավերի անցումը:
7. Ռիոն-Անտիրիոն. Հունաստանում գտնվող այս կամուրջը համարվում է աշխարհում ամենամեծ կամուրջներից մեկը, սակայն նրա առանձնահատկությունը մեծությունը չէ: Կորինֆյան նեղուցի մեջտեղով անցնում է երկու տեկտոնական սալերի սահմանը, որոնք անընդհատ հեռվանում են իրարից: Նեղուցի լայնությունը մոտ 3սմ-ով մեծանում է ամեն տարի: Կամուրջը ինքնաբերաբար երկարում է այնքան, որքան Պելեպոնեսը հեռվանում է մայրցամաքից: