Ինչպես պատրաստել բարձր և թեթև բիսկվիթ

Բիսկվիթը ամենապարզ ու արագ պատրաստվող խմորներից է, բայց միևնույն ժամանակ այն երևի թե ամենաքմահաճն է։

Թվում է թե ամեն բան ճիշտ ես արել, իսկ արդյունքում չես ստանում այն, ինչ սպասում էիր։

Այսօր EnterTrain-ը մի քանի գաղտնիք կբացահայտի, որոնց օգնությամբ ձեր բիսկվիթը հարթ, բարձր ու օդային կստացվի, ինչպես նկարում է։

Սկզբի համար ներկայացնենք խմորի ունիվերսալ բաղադրատոմսը․

  • 230 գրամ շաքարավազ
  • 130 գրամ ալյուր
  • 6 ձու
  • 2 գրամ վանիլին

Պատրաստման եղանակը

Դեղնուցները առանձնացրեք սպիտակուցներից և դեղնուցները տրորեք 100 գրամ շաքարավազի հետ, այնուհետև զանգվածը լավ հարեք ձեռքի հարիչով․ այն պետք է զանգվածով ավելանա և սպիտակի։

Սպիտակուցները հարեք մաքուր և չոր տարայի մեջ՝ աստիճանաբար մեծացնելով արագությունը։ Երբ սպիտակուցները սկսեն պնդանալ, ավելացրեք մնացած շաքարավազը և շարունակեք հարել, մինչև որ փրփուրը կպնդանա։

Սպիտակուցների մեկ երրորդը ավելացրեք դեղնուցին և խառնեք բահիկով։ Հետո զգուշությամբ մաղեք ալյուրը (լավ կլինի 2-3 անգամ) և ավելացրեք սպիտակուցով դեղնուցին։ Խառնեք, ավելացրեք մնացած սպիտակուցներն ու կրկին խառնեք։ Խմորը պատրաստ է։

Գաղտնիք № 1․ բիսկվիթը թխելու ճիշտ ջերմաստիճանը

Թխելու օպտիմալ ջերմաստիճանը 170-180 աստիճանն է մոտ 40-60 րոպե, կախված ջեռոցից։

Գաղտնիք № 2․ փայլաթիթեղ

Լավագույն բիսկվիթը կստացվի այն դեպքում, երբ խմորը հավասարաչափ թխվի։ Իսկ դրան հասնել կարելի է միայն, եթե բիսկվիթը դնեք սառը ջեռոցը և ծածկեք ծակերով փայլաթիթեղով։ Եթե ձեր փայլաթիթեղը սովորական է, ապա ասեղով ծակծկեք այն։ Եվ այսպես, խմորը լցրեք ձևամանի մեջ, ծածկեք փայլաթիթեղով, անցքեր արեք, եթե փայլաթիթեղը սովորական է և դրեք թխվելու։

Գաղտնիք № 3․ համբերություն

Շատերի համար դա գաղտնիք չէ, բայց ամեն դեպքում հիշեցնենք․ ոչ մի դեպքում մի բացեք ջեռոցը թխվելու ընթացքում, ինչպես նաև բիսկվիթն անմիջապես մի հանեք։ Հենց որ բիսկվիթը պատրաստ լինի, բացեք ջեռոցի դուռը, սպասեք ևս 10 րոպե և հետո միայն հանեք այն։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ

Վերջին լուրեր

«Քայլել միասին` մի ճանապարհով, իրար օգնելով ու օգնությունից այդ հաճույք ստանալով». Սարգիս Գրիգորյան
Բոլոր Առյուծ-կանանց բնորոշ 10 գիծ ♌️
Որոնք են հորոսկոպի 3 ամենադժբախտ նշանները
Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ
Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց
Գիտնականների կարծիքով՝ ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից. իսկ ձերը համընկնու՞մ է
Ահա, թե ինչու մուրացկանների երեխաներն անընդհատ քնած են. իսկ ես երբեք այդ մասին չէի մտածել…