
EnterTrain-ը ներկայացնում է կոմպրես, որն օգնում է հաղթահարել վարիկոզի առաջին նշանները:
Պարզվում է՝ կարտոֆիլը շատ արժեքավոր մթերք է ոտքերի տնային խնամքի համար:
Պրոցեդուրան չափազանց հեշտ է:
Կարտոֆիլի կեղևով կոմպրեսը լավացնում է արյան շրջանառությունը և վերացնում է հոգնածությունը, ոտքերի ուռածությունը:
Բացի դրանից՝ մաշկը չափազանց փափուկ է դառնում, վերանում են կոշտուկները:
Ոտքի կոմպրես
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Կարտոֆիլի կեղև
- Վիրակապ
- Պլաստիր
Կիրառոմը՝
Վարիկոզի դեպքում այս պարզ կոմպրեսը պատրաստելու դեպքում ոչ մեծ քանակությամբ կարտոֆիլի կեղևները սովորական ջրով խաշիր 20 րոպե:
Կոմպրեսի կիրառումից առաջ կարելի է ոտքերը պահել կարտոֆիլի կեղևի տաք արգանակի մեջ, դա ոտքերի հոգնածությունը վերացնելու լավ միջոց է:
Կարտոֆիլի պատրաստուկը քսիր ոտքիդ ցավող մասին, փաթաթիր վիրակապով, կպցրու պլաստիրով:
Կոմպրեսը թող մնա մի քանի ժամ, կարելի է նաև թողնել ամբողջ գիշեր:
Առավոտյան կոմպրեսը հանելով՝ ոտքերդ լվա օճառով և գոլ ջրով ու խոնավեցնող քսուք քսիր:
Կարտոֆիլով կոմպրեսն օգտակար է հիվանդ երակների համար, դրանից հետո վերանում է վարիկոզի ուժեղ ցավը:
Այս միջոցն օգտակար է նաև եթե ոտքերը շատ են հոգնում և այտուցվում:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին