Բիզնեսի 6 խիստ դաս, որոնք կօգնեն Ձեզ ամբողջ կյանքում

EnterTrain-ը ներկայացնում է մի քանի սրամիտ և խիստ սյուժե, որոնք կօգնեն լուծել աշխատանքային խնդիրները և հաղթահարել անձնական դժվարությունները:

 

 

 

 

Դաս 1

Կինը հենց նոր ավարտեց լոգանքը, ամուսինը մտավ լոգարան: Դուռն թակեցին: Կինն արագ ծածկվեց սրբիչով և վազեց դուռը բացելու: Շեմին հարևան Դևիդն է: Նրան տեսնելով՝ Դևիդն ասաց. «Հանիր սրբիչը, քեզ 800 դոլար կտամ»: Մի քիչ մտածելով՝ կինը որոշեց բաց չթողնել այդ հնարավորությունը և մեկ վայրկյան անց հանեց սրբիչը՝ Դևիդի առաջ լրիվ մերկ մնալով: Վերջինս նրան 800 դոլար տվեց և գնաց: Կինը նորից ծածկվեց սրբիչով և վերադարձավ լոգարան: «Ո՞վ էր»,- հարցրեց ամուսինը: «Դևիդը»,- պատասխանեց կինը: «Հրաշալի է, ասաց ամուսինը,- նա ոչինչ չասա՞ց 800 դոլարի մասին, որ ինձնից պարտքով վերցրել էր»:

Բարոյախոսությունը. մի մոռացեք բոլոր բաժնետերերի հետ կիսել տրված վարկերի մասին տեղեկությունը, այլապես ենթակա եք տհաճ իրավիճակում հայտնվելու ռիսկի:

Դաս 2

Մի անգամ հոգևորականը միանձնուհուն առաջարկեց տեղ հասցնել: Նա նստեց ավտոմեքենան և ոտքը գցեց ոտքին՝ պատահմամբ մերկացնելով ազդրը: Ամաչելով՝ քահանան հազիվ կառավարեց ավտոմեքենան: Վերահսկելով մեքենան՝ նա զգուշությամբ ձեռքը դրեց նրա ոտքին: Այդտեղ միանձնուհին ասաց. «Հա՛յր սուրբ, հիշո՞ւմ եք Սաղմոս 129-ը»: Մտածելով, որ նա նկատողություն է անում՝ քահանան ձեռքը քաշեց: Բայց որոշ ժամանակ անց նորից ձեռքը դրեց նրա ոտքին: Միանձնուհին նորից ասաց. «Հա՛յր սուրբ, հիշո՞ւմ եք Սաղմոս 129-ը»: Հոգևորականը նորից վերցրեց ձեռքն ու ներողություն խնդրեց. «Ներեցեք, քո՛ւյր, մարմինս տկար է»: Տեղ հասնելով՝ միանձնուհին ծանր շունչ քաշեց և հեռացավ: Եկեղեցի վերադառնալով՝ հոգևորականը որոշեց գտնել և վերհիշել Սաղմոս 129-ը: Եվ դրանում տեսավ այս խոսքերը. «Առաջ գնա և փնտրիր, ավելի վեր երջանկություն կգտնես»:

Բարոյախոսությունը. աշխատեք առավելագույնս լավ տիրպաետել ձեր աշխատանքին, այլապես շատ հնարավորություններ բաց կթողնեք:

Դաս 3

Առևտրային ներկայացուցիչը, քարտուղարուհին և մենեջերը գնում էին ճաշելու և պատահաբար կախարդական ջահ գտան: Դուրս եկավ Ջինը և ասաց. «Ես կկատարեմ ձեզնից յուրաքանչյուրի մեկ երազանքը»: Քարտուղարուհին պահանջեց առաջինը ցանկություն պահել. «Ես ուզում եմ հիմա լինել Բահամյան կղզիներում, զբոսանավի վրա, չմտածել աշխատանքի և այլ խնդիրների մասին»: Ջինը կախադարական խոսքեր արտաբերեց, և նա անհետացավ: Հաջորդը ցանկություն հայտնեց առևտրային ներկայացուցիչը. «Այնպես արա, որ հիմա Հավայան կղզիներում լինեմ, հանգստանամ լողափին անսպառ կոկտեյլներով և ամենագեղեցիկ աղջիկների հետ»: Ջինը նորից կախադարական խոսքեր արտաբերեց, և նա անհետացավ: Հասավ մենեջերի հերթը: Նա ասաց. «Այնպես արա, որ այդ երկուսը ճաշից հետո գրասենյակ վերադառնան»:

Բարոյախոսությունը. միշտ ղեկավարին թույլ տվեք առաջինը խոսել:

Դաս 4

«Մի անգամ արծիվն աննպատակ նստած էր ծառի վրա: Նա պարզապես հանգստանում էր և չինչ չէր անում: Ծառի կողքով անցնելիս դա նկատեց փոքրիկ ճագարը: Նա արծվին հարցրեց. «Կարո՞ղ եմ ես էլ նստել և ոչինչ չանել»:

«Իհարկե, ինչու ոչ»,- պատասխանեց արծիվը: Նապաստակը նստեց ծառի տակ հանգստանալու: Հանկարծ անտառից աղվես դուրս վազեց, բռնեց նապաստակին ու կերավ:

Բարոյախոսությունը. եթե ուզում եք նստել ու ոչինչ չանել, ապա ձեզ ամենաբարձր տեղն է պետք:

Դաս 5

Մի անգամ ցուլը և հնդկահավը զրուցում էին: Հնդկահավը սկսեց բողոքել. «Ես այնպես եմ երազում ծառի գագաթը բարձրանալ, բայց այնքան քիչ ուժ ունեմ»: Ցուլը պատասխանեց. «Ես կարող եմ քեզ օգնել»: Կտցահարիր կղանքս, դրա մեջ շատ սննդարար նյութեր կան»: Հնդկահավը բավական շատ կղանք կտցահարեց, դա իսկապես նրան օգնեց նոր ուժ ստանալ՝ ծառի անհրաժեշտ ճյուղին բարձրանալու համար: Հաջորդ օրը նա էլի կերավ ու հասավ հաջորդ ճյուղին: Վերջապես, չորրորդ օրը զգալի քանակի կղանք ուտելով՝ հնդկահաը հպարտորեն նստել էր ծառի գագաթին: Բայց հանկարծ նրան նկատեց ֆերմերը և կրակեց:

Բարոյախոսությունը. կարող եք բարձունքների հասնել՝ համաձայնվելով ստորանալ, բայց դա չի օգնի երկար ժամանակ այնտեղ մնալ:

Դաս 6

Ոչ մեծ թռչունը թռչում էր տաք երկրներում ձմեռելու: Բայց արդեն այնքան ցուրտ էր, որ նա սառեց և ընկավ գետնին: Մինչ նա այնտեղ ընկած էր, կողքով կով անցավ և հենց նրա վրա կարիքները հոգաց: Թռչնակը հանկարծ հասակացավ, որ տաքացավ: Կովի թրիքը նրան կյանքի վերադարձրեց: Թռչունն ուրախացավ և երգեց: Նրա ձայնը լսեց կողքով վազող կատուն: Նա գտավ թռչունին, բռնեց ու կերավ:

Բարոյախոսությունը.

1) ոչ բոլորը, ովքեր կեղտոտում են ձեզ վրա, ձեր թշնամիներն են:

2) ոչ բոլորը, ովքեր ձեզ հանում են կեղտից, ձեր ընկերներն են:

3) եթե ձեզ լավ եք զգում, տաք է, ավելի լավ է՝ լռեք այդ մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ

Վերջին լուրեր

Բոլոր Առյուծ-կանանց բնորոշ 10 գիծ ♌️
Որոնք են հորոսկոպի 3 ամենադժբախտ նշանները
Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ
Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց
Գիտնականների կարծիքով՝ ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից. իսկ ձերը համընկնու՞մ է
Ահա, թե ինչու մուրացկանների երեխաներն անընդհատ քնած են. իսկ ես երբեք այդ մասին չէի մտածել…
Ընտրե՛ք ադամանդի ձևը և իմացե՛ք ձեր անձի գաղտնի կողմերը