Նշանավոր մարդկանց սուր պատասխաններն իրենց հասցեին արված դիտողություններին

 

 

 

 

 

 

Վինսթոն Չերչիլ

Չափազանց ճարպիկ և սիրված բրիտանացի վարչապետը գլխավորում է ցուցակը տիկին Աստորի հետ իր լեզվակռվով.Պահպանողական տիկինը միշտ խրատում էր Չերչիլին սիգարների և ալկոհոլի համար, իսկ Չերչիլը այդ խայթոցներն այդքան հեշտությամբ ընդունողը չէր. Իրենց հայտնի վեճերից ամենահիշարժանն այն է, երբ տիկնոջ՝ «եթե դուք լինեիք իմ ամուսինը, ես կթույնեի Ձեր թեյը» խայթոցին Չերչիլը պատասխանում է. «Տիկի´ն, եթե դուք լինեիք իմ կինը, ես ինքնակամ կխմեի այդ թեյը».

Մահաթմա Գանդի

Բռնության դեմ իր պայքարը դեռ չի նշանակում, որ Գանդին սուր մտքեր արտահայտելու ունակ չէր. Նմանատիպ մի դեպք եղավ, երբ նա ճանապարհորդում էր Լոնդոն. Լրագրողի տված այն հարցին, թե Գանդին ինչ կարծիքի է արևմտյան քաղաքականության մասին, նա տվեց կարճ-կոնկրետ մի պատասխան. «Կարծում եմ՝ լավ գաղափար է».

Աբրահամ Լինքոլն

Բանավեճերից մեկի ընթացքում հայտնի, բայց ոչ այդքան գրավիչ Լինքոլնին մեղադրեցին երկերեսանիության մեջ. Նրա պատասխանն ավելի շուտ ինքնապաշտպանություն էր, քան հակահարված, բայց այն դիպավ ճիշտ նշանակետին. Նա պատասխանեց. «Եթե ես իսկապես երկու երես ունենայի, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ես հենց այս մեկը կկրեի»․

Բեյբ Րութ

 

1920-ականներին Yankee-ի հայտնի բեյսբոլիստ Բեյբ Րութը հիանալի խաղ ունեցավ, և շուտով նրա աշխատավարձը հասավ 80.000$-ի. Բայց վաղ 1930-ականների ֆինանսական ճգնաժամի հետևանքով Yankee-ի ղեկավարները նրան խնդրեցին իջեցնել գինը 5000$-ի, բայց Բեյբը մերժեց խնդրանքը. Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում, մի լրագրողի արած այն նկատառումը, թե Րութի աշխատավարձն ավելի բարձր է, քան նախագահ Հուվերինը, ստացավ սուր պատասխան. «հնարավոր է, բայց ես ավելի հաջողակ տարի եմ ունեցել, քան նա».

Ջոն Վայլքս

Քաղաքական գործիչները, որպես կանոն, բոլոր ժամանակների լավագույն խայթոցների հեղինակներն են. Մի հիշարժան դեպք տեղի ունեցավ 18-րդ դարի քաղաքական հակառակորդներ Ջոն Մոնտագուի և Ջոն Վայլքսի միջև. Իրենց լեզվակռիվներից մեկի ընթացքում Մոնտագուն Վայլքսին խայթեց՝ ասելով. «Վայլքս, ինձ իսկապես հետաքրքիր է Ձեր մահվան պատճառը կլինի կախաղանը թե՞ սիֆիլիսը». Վայլքսի պատասխանն իրոք հակահարված էր. «Հարգելի´ս, դա կախված կլինի այն բանից, թե ես որը կընդունեմ. Ձեր հայացքնե՞րը թե՞ Ձեր թշվառությունը»:

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ

Վերջին լուրեր

«Քայլել միասին` մի ճանապարհով, իրար օգնելով ու օգնությունից այդ հաճույք ստանալով». Սարգիս Գրիգորյան
Բոլոր Առյուծ-կանանց բնորոշ 10 գիծ ♌️
Որոնք են հորոսկոպի 3 ամենադժբախտ նշանները
Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ
Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց
Գիտնականների կարծիքով՝ ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից. իսկ ձերը համընկնու՞մ է
Ահա, թե ինչու մուրացկանների երեխաներն անընդհատ քնած են. իսկ ես երբեք այդ մասին չէի մտածել…