
EnterTrain-ը ներկայացնում է ուգրիներից և սպիտակ հետքերից ազատվելու 9 բնական միջոց:
Կիտրոն + մեղր + շաքարավազ
Կտրիր կիտրոնի կեսը և բավարար մեղր լցրու, որ ծածկի կիտրոնի կտրած մակերևույթը: Հետո կիտրոնի կտորի վրա երկու պտղունց շաքարավազ լցրու և զգուշությամբ այս բնական միջոցով մերսիր խնդրահարույց մասերը:
Պրոցեդուրան շաբաթական մեկ անգամից ավել չկրկնես:
Վազելին + պլաստիկե թաղանթ
Օգտագորիծելու ամենալավ ժամանակը լոգանքից անմիջապես հետոն է, քանի որ ջրի գոլորշին բացել է դեմքի ծակոտիները: Վազելինքը քսիր խնդրահարույց մասին, վրան պլաստիկե թաղանթ կպցրու:
Թաղանթի վրայից տաք սրբիչ դիր և թող սառի մինչև սենյակային ջերմաստիճանի: Հետո անձեռոցիկով վազելինի մնացոդները մաքրիր դեմքիցդ և զգուշությամբ սեղմի մաշկդ՝ ուգրիները վերացնելու համար: Կեղտը շատ հեշտությամբ մաքրվում է: Վերջում մաշկը սրբիր լոսյոնով թրջված բամբակով:
Այս պրոցեդուրան արա ամիսը մեկ կամ երկու անգամ:
Կոկոսի յուղ + եթերային յուղեր
Տարայով թեթև փափկեցրեք 1/4 բաժակ կոկոսի յուղը (10-15 վայրկյան միկրոալիքային վառարանում): Կոկոսի յուղին խառնեք 10 կաթիլ կիտրոնի, լավանդայի, թեյածառի յուղեր և լավ խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի: Բամբակ օգտագործիր միջոցը առավոտյան և երեկոյան դեմքդ լվալուց հետո մաշկիդ քսելու համար:
Խառնուրդը պետք է պահվի հերմետիկ տարայում սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Դարչին + վարսակի ալյուր
14 թ. գ. վարսակի ալյուրը խառնեք նույնքան դարչինի փոշուն: Մի քիչ տաք ջուր ավելացրեք և լավ խառնեք: Խառնուրդը զգուշությամբ շրջանաձև շարժումներով մատների ծայրերով քսեք դեմքին: Մոտ 1 րոպե անց դեմքը լավ լվացեք սառը ջրով:
Ուշադրություն դարձրեք՝ դարչինը կարող է ծակծկոցի զգացում առաջացնել, բայց այն կանհետանա դեմքը լվալուց հետո:
Միջոցը պետք է օգտագործվի ամիսը 2 անգամից ոչ ավել:
Ակտիվացված ածուխ + կանաչ կավ
Խառնեք 1/2 թ. գ. ակտիվացված ածուխ, 1 թ. գ. կանաչ կավ, 1/2 թ. գ. տաք ջուր: Լավ խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսեք դեմքին սպունգով կամ խոզանակով: Թողեք մի քանի րոպե, մինչև լրիվ չորանա, հետո լավ լվացեք սառը ջրով:
Միջոցն օգտագործեք շաբաթական 1-2 անգամ:
Կոկոսի յուղ + սուրճի մրուր
Խառնեք 1/2 բաժակ կոկոսի յուղը, 1/2 բաժակ սուրճի թարմ մրուրին: Խառնուրդի մի մասն անմիջապես օգտագործեք, զգուշությամբ մերսեք դեմքը շրջանաև շարժումներով: Խառնուրդը դեմքին թողեք 5 րոպե, հետո սառը ջրով լավ լվացվեք: Պրոցեդուրան կրկնեք շաբաթական 1 անգամ:
Մնացած խառնուրդը լցրեք կեքսերի տարաների կամ սառույցի նավակների մեջ և դրեք սառցարանում:
Ալոե վերայի գել + սպիտակ կավ + եթերային յուղեր
Խառնեք 2 թ. գ. սպիտակ կավը, 1 թ. գ. ալոե վերայի գելը: Աելացրեք 1 թ. գ. թորած ջուր և 3 կաթիլ իլանգ-իլանգի և նարդոսի եթերայուղեր: Բոլոր բաղադրիչները խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսեք դեմքին սպունգով կամ խոզանակով, թողեք մոտ 10 րոպե: Լվացեք տաք ջրով:
Դիմակը կարող եք գտագործել ամիսը 2 անգամ:
Վարսակի ալյուր + մեղր + յոգուրտ + ձիթապտղի յուղ
1/4 բաժակ վարսակի ալյուրը, 2 թ. գ. յոգուրտը, 2 թ. գ. մեղրը, 2 թ. գ. ձիթապտղի յուղը խոհանոցային կոմբայնով լավ խռնեք: Միջոցը քսեք մաքուր դեմքին՝ 1-2 րոպե շրջանաձև շարժումներով մերսելով: Հետո լվացեք տաք ջրով: Եթե նուրբ մաշկ ունեք, որը կարող է մերսելուց վնասվել, միջոցն օգտագործեք պարզապես որպես դիմակ, մի մերսեք, դեմքին թողեք մոտ 5-7 րոպե:
Միջոցն օգտագործեք շաբաթական 2 անգամ:
Շաքարավազ + մեղր + ձիթապտղի յուղ + վանիլի էքստրակտ
Խառնեք 1/4 բաժակ սպիտակ շաքարավազը, 1/4 բաժակ շագանակագույն շաքարավազը: Ավելացրեք 1/4 բաժակ ձիթապտղի յուղ և լավ խառնեք: Ավելացրեք 1 ճ. գ. մեղր և 1/2 թ. գ. վանիլի էքստրակտ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք և որպես սկրաբ օգտագործեք խնդրահարույց մասերի համար: Լվացեք տաք ջրով:
Այս միջոցն օգտագործեք շաբաթական 1 անգամ: Պահեք հերմետիկ տարայի մեջ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: