5 վնասակար մթերք, որոնք արագացնում են ծերացումը

EnterTrain-ը ներկայացնում է 5 վնասակար մթերք, որոնք արագացնում են ծերացումը:

Խորհուրդ է տրվում այդ 5 սննդատեսակը բացառել ճաշացանկից:

 

 

 

 

Տրանսճարպեր

Ամենաշատ վնասակար տրանսճարպեր պարունակում են պոպկորնը, կարտոֆիլի ֆրին, խանութի քաղցրավենիքները (բլիթներ, թխվածքներ և այլն), ինչպես նաև չիփսերը, կրեկերները, մարգարինը և այլ մթերքներ: Տրանսճարպերի հաճախ օգտագործումն առաջացնում է ճարպակալում և սրտանոթային համակարգի հիվանդություններ: Բժշկության դոցենտ Թիմոթի Հարլանի խոսքով՝ տրանսճարպերը հանգեցնում են օրգանիզմում բորբոքումների: Դրա հետևանքով օրգանիզմն ավելի արագ է ծերանում:

Գլյուկոզա-ֆրուկտոզայիօշարակ

Դա շաքարի էժան փոխարինիչ է, որը հաճախ ավելացնում են վաճառվող քաղցրավենիքին, քաղցր գազավորված ըմպելիքներին, պահածոներին: Այդպիսի օշարակի չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի և սրտի անբավարարության:

Ֆունկցիոնալ բժշկության Քլիվլենդի կենտրոնի տնօրեն Մարկ Հեյմանի պնդմամբ՝ գլյուկոզա-ֆրուկտոզայի օշարակով մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել ծերացման արագացման:

Զտված աղ

Աղի չափազանց շատ օգտագործումը հիպերտոնիայի հաճախադեպ պատճառներից մեկն է: Ջորջիայի բժշկական քոլեջի աշխատակիցները պնդում են, որ աղի չարաշահումը նաև արագացնում է ծերացման գործընթացները:

Վերամշակված միս

Մեր օրերում խանութների մսային ապրանքների մեծ մասը (երշիկ, վիտչինա, բեկոն և այլն) պարունակում են վնասակար կոնսերվանտներ, որոնք հանգեցնում են մաշկի հետ կապված խնդիրների, առաջացնում են բորբոքային գործընթացներ օրգանիզմում: Դրանց չարաշահման դեպքում վնասվում են գեղեցկությունը, երիտասարդությունը, մաշկի էլաստիկությունը:

Կոլագենի անբավարարության պատճառով մաշկն ավելի արագ է ծերանում, գունազրկվում է, թառամում:

Ալկոհոլ

Ալկոհոլ օգտագործելիս ամենաշատը ծանրաբեռնվում է լյարդը, սակայն այն միշտ չի կարող հաղթահարել բոլոր տոքսինները, որոնք օրգանիզմ են մտնում մթերքների և ալկոհոլի տեսքով: Լյարդի վերականգնման համար ժամանակ է պետք: Տոքսինների մնացորդները, որոնք լյարդը չի կարողացել չեզոքացնել, ավելի ուշ դուրս են գալիս պզուկների, դերմատիտի և կնճիռների տեսքով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ

Վերջին լուրեր

Բոլոր Առյուծ-կանանց բնորոշ 10 գիծ ♌️
Որոնք են հորոսկոպի 3 ամենադժբախտ նշանները
Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ
Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց
Գիտնականների կարծիքով՝ ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից. իսկ ձերը համընկնու՞մ է
Ահա, թե ինչու մուրացկանների երեխաներն անընդհատ քնած են. իսկ ես երբեք այդ մասին չէի մտածել…
Ընտրե՛ք ադամանդի ձևը և իմացե՛ք ձեր անձի գաղտնի կողմերը