
EnterTrain-ը այսօր առաջարկում է միասին պատրաստել լիմոնով մարմելադ, որը շատ համեղ է, հեշտ և ամենակարևորը՝ առանց քիմիական հավելումների։
Անհրաժեշտ բաղադրիչներն են
- Լիմոնի հյութ – 180 մլ
- Ջուր – 180 մլ
- Ժելատին – 20 գր․
- Շաքարավազ – 3 ճ․գ․
Պատրաստման եղանակը
1. Ժելատինի վրա 60 մլ եռացրած սառեցրած ջուր լցրեք։ Թողեք ուռչի մոտ 5-10 րոպե։
2. Այս ընթացքում խառնեք շաքարավազն ու 120 մլ ջուրը։ Դրեք միջին կրակի վրա, եռացրեք և մի քիչ եփեք։
3. Հանեք կրակից և օշարակին ավելացրեք ժելատինը։
4. Քամեք երեք լիմոնի հյութը, քամեք և ավելացրեք այն զանգվածին։
5. Տարան փակեք կափարիչով և 2 ժամով դրեք սառնարանը։
6. Մարմելադը կտրատեք խորանարդիկներով և թավալեք շաքարավազի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին