
EnterTrain-ը ներկայացնում է արդյունավետ պիլինգ դեմքի համար տնային պայմաններում:
Անհրաժեշտ կլինի կալցիումի քլորիդի լուծույթ՝ 5-10%:
Մանկական օճառ:
Բամբակը թրջում ենք կալցիումի քլորիդի լուծույթով ու մերսման գծերով քսում ենք դեմքի մաշկին:
Թողնում ենք մինչև ամբողջովին ներծծվի:
Պրոցեդուրան կրկնում ենք 5-8 անգամ:
Եթե թեթև ծակոց, այրոց եք զգում, անմիջապես լվացեք ջրով և օճառով:
Հենց վերջին շերտը չորանա, մատների ծայրերը թեթևակի թրջում ենք ջրով և մանկական օճառ ենք անում:
Մերսման գծերով ներմերսում ենք մաշկի մեջ: Մատների տակ պետք է օճառի «կարկուտ» առաջանա:
Շարունակում ենք դեմքը մերսել օճառոտ մատներով:
Անհրաժեշտության դեպքում խոնավեցնելով և մատներին օճառ քսելով:
Հենց «կարկուտի հատիկներ» դադարեն ձևավորվել և մաշկը սկսի թեթևակի «Ճռռալ», լավ լվացվեք տաք ջրով:
Խորհուրդ չի տրվում այս պրոցեդուրան անել փողոց դուրս գալուց առաջ, քանի որ մաշկը կարող է վարդագույն երանգ ստանալ, բայց դա արագ կանցնի:
Պրոցեդուրայից անմիջապես հետո պետք է մաշկը խոնավեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին