
Թագավորական ձևով կարտոֆիլը բավականին համեղ ու ախորժաբեր է և ունի պատրաստման շատ հեշտ եղանակ։
Կարտոֆիլ՝ թագավորական ձևով
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1կգ. կարտոֆիլ,
- 400գր. հավի ֆիլե,
- 1 սոխ,
- 200գր. պանիր,
- ոչ յուղալի մայոնեզ,
- աղ, պղպեղ, (մյուս համեմունքներն՝ ըստ ճաշակի)
- բուսական յուղ։
Պատրաստման եղանակը՝
Հավի միսը պետք է կտրատել, երկու կողմից թակել, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ քսել և մի որոշ ժամանակ թողնել։
Հաջորդիվ պետք է մաքրել, լվանալ և բարակ, կիսակլոր ձևով կտրատել կարտոֆիլը, իսկ պանիրը՝ քերիչով անցկացնել։
Այնուհետեւ հարկավոր է տարան փոքր-ինչ տաքացնել, բուսական յուղ լցնել, ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով և պղպեղով (ցանկության դեպքում նաև այլ համեմունքներով)։
Կարտոֆիլի շերտի վրա անհրաժեշտ է դնել հավի միսը, հետո՝ սոխն ու քերած պանիրը։
Իսկ ամենավերջում պետք է կրկին մայոնեզ լցնել։
Արդեն կարելի է տարան տեղափոխել տաքացած ջեռոց և եփել մոտ մեկ ժամ։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին