
26-ամյա Դարյա Պոնոմորյովային, ում ոճային փոփոխությունն է այսօր ներկայացնում EnterTrain-ը, հաղորդման էր բերել մայրը՝ Լարիսան: Կինը պատմել է, որ իր աղջիկը հագնվում է դեռահասի նման՝ կարծես չցանկանալով համապատասխանել իր տարիքին: Այդ պատճառով Դարյան մշտապես կոնֆլիկտների մեջ էր ընտանիքի և շրջապատի հետ: Շատերն էին հրաժարվում լուրջ վերաբերվել երիտասարդ կնոջը, որը կարծես ըմբոստ դեռահասի կերպարի մեջ մնացած լիներ:
«Նորաձևության դատավճիռ» հաղորդման փորձագետները քննարկեցին Դարյայի սխալները և նրան մի քանի գործնական խորհուրդ տվեցին:
Իսկ հետո Դարյան մոր և ընկերուհիների հետ խանութ գնաց՝ գնումներ կատարելու, որտեղ նրա համար երեք նոր կերպար ընտրեցին: Տեսեք, թե դրանից ինչ ստացվեց:
Դարյան ինքն էլ կարծես հիացած չէ այս զգեստով:
Այս հագուստն էլ հավանության չարժանացավ:
Այնուհետև աղջկա վրա աշխատեցին հաղորդման ոճաբանները: Արդյունքը պարզապես ապշեցնող էր:
Աղջկան տեսնելով նոր կերպարում՝ Լարիսան չկարողացավ զսպել արցունքները: Կինը հիացած էր, հուզված և անսահման շնորհակալ:
Ինքը՝ Դարյան էլ նման արդյունքի չէր սպասում: Տեսեք, թե ինչպես է փայլում նրա դեմքը երջանկությունից:
Ահա և հանդիսավոր եզրափակիչ կերպարը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին