20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար

Մի փորձեք փոխել տղամարդուն ու նրան կյանք սովորեցնել: Դրանով զբաղվեք այն բանից հետո, երբ կամուսնանաք նրա հետ:

Տղամարդիկ սիրում են դժվարություններ և կորցնում են հետաքրքրությունը, երբ այդ հետաքրքրության աղբյուրը, հատկապես՝ կինը, իրենց չափազանց հեշտ է բաժին հասնում:

Տղամարդուն ստանալու գաղտնի եղանակ է նրա համար դժվար լուծելի խնդիր լինելը:

Տղամարդու հետ շփվեք այնպես, ինչպես կշփվեիք, եթե նրա նկատմամբ իսկապես անտարբեր լինեիք:

Անհրաժեշտ է ստեղծել կախարդանքի ու գաղտնիության մթնոլորտ և տղամարդուն ստիպել կրքոտ կերպով ցանկանալ քեզ հետ հանդիպել, ինչը մեր ժամանակներում հազվադեպ հանդիպող երևույթ է:

Ինչպես ամուսնանալ երազանքի տղամարդու հետ

1. Եղեք տարբերվող, ով ուրիշներին նման չէ, և նույնպիսի տեսք էլ ունեցեք:

2. Առաջինը մի մոտեցեք տղամարդուն ու խոսակցություն մի սկսեք, մի զանգեք ու առաջինը մի գրեք տղամարդուն:

3. Sms-հաղորդագրության, սոցցանցերի ու ընդհանրապես որևէ այլ տարբերակով տղամարդուն ժամադրության մի հրավիրեք:

4. Սպասեք ամենաքիչը 4 ժամ, նախքան տղամարդու առաջին հաղորդագրությանը կպատասխանեք, և ամենաքիչը՝ կես ժամ, նախքան յուրաքանչյուր հաջորդ հաղորդագրությանը պատասխանելը:

5. Կխոսենք հետո, կամ ավելի ուշ կգրեմ: Միշտ և ամեն ինչ առաջինն ավարտեք և կորեք տղամարդու տեսադաշտից:

6. Sms կամ որևէ այլ հաղորդագրության մի պատասխանեք կեսգիշերից հետո:

7. Չորեքշաբթի օրվանից ուշ շաբաթ օրվա համար ժամադրության հրավեր մի ընդունեք: Ճիշտ աղջիկները հագեցած կյանք են վարում: Իհարկե, դուք արդեն մինչև հինգշաբթի օրը հանգստյան օրերի համար պլաններ կազմել եք: Եթե նա ձեզ ժամադրության հրավիրի չափազանց ուշ, նկատողություն մի արեք նրան. Պարզապես ասեք, որ ցավում եք, սակայն դուք արդեն զբաղված եք:

8. Հեռու մնացեք սոցցանցերի նրա պրոֆիլներից, ու հազվադեպ ինչ-որ բան գրեք նրա պատին:

9. Ձեզ դարձրեք անտեսանելի ակնթարթային հաղորդագրություններով փոխանակվելու համար: Անգամ, եթե ձեր կյանքում ոչինչ տեղի չի ունենում, չարժե այդ մասին տեղեկացնել տղամարդուն՝ անմիջապես պատասխանելով նրա հաղորդագրություններին: Ինչպես և կոմունիկացիայի ցանկացած այլ ձևի դեպքում, նա պետք է սպասի ձեզ հետ խոսելու հնարավորություն ստանալու համար:

Որպեսզի ձեզ համար հետաքրքիր լինի, նա պետք է լրջորեն աշխատի այդ ուղղությամբ: Մի զրկեք տղամարդւն այդ հնարավորությունից՝ անմիջապես պատասխանելով հաղորդագրություններին ու ժամերով օնլայն լինելով:

Հիշեք, դուք ունեք ձեր կյանքը՝ ուսում, աշխատանք, ընկերներ, հոբբի, մարզումներ և միգուցե նաև, ինչո՞ւ ոչ, ժամադրություններ, իսկ ձեզնով հետաքրքրված տղամարդու հետ պարզապես զրուցելու համար դուք 10 րոպե ժամանակ ունեք, և՝ ոչ ավելին: Եթե նա շատ բան ունի ձեզ ասելու ու հարցնելու, նա դա կարող է անել ժամադրության ընթացքում:

10. Նրա հետ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ժամանակ մի անցկացրեք:

11. Տարածության վրա հարաբերությունների դեպքում թող նա ինքը ձեզ առաջարկի տեսակապով հաճախ շփվել ու տեսնել ձեզ:

12. Օնլայն-ծանոթությունների կայքերում առաջինը մի գրեք տղամարդուն, անտեսեք նրա սմայլիկներն ու այլ նշանները:

13. Մի վճարեք ընթրիքի համար ու ընդհանրապես ոչ մի այլ տարբերակով նրա սերը մի գնեք:

14. Մի քայքայեք ինքներդ ձեզ՝ հանդիպելով ամուսնացած տղամարդկանց հետ: Եթե նա ուզում է ձեզ տեսնել, ասեք նրան, որ ձեզ զանգի այն ժամանակ, երբ ազատ կլինի: Իսկ դրանից հետո ոչ մի տեսակի կապ մի պահեք նրա հետ, մոռացեք նրան, ասեք՝ հաջորդը, ու կենտրոնացեք այն տղամարդկանց փնտրտուքի վրա, ովքեր իսկապես ազատ են:

15. Մի հանդիպեք այն տղամարդու հետ, ով մեկ անգամից ավելի է չեղարկում ձեզ հետ հանդիպումները:

16. Տղամարդուն մի ուղարկեք այնպիսի բան, ինչը նրա մոտ թողնելը ձեր բաժանման դեպքում ձեզ տհաճ կլինի:

17. Մի համաձայնեք մեկ գիշերվա սեքսի ու անիմաստ կապերի:

18. Մի շտապեք քնել տղամարդու հետ: Ճիշտ աղջիկը տղամարդուն ստիպում է սպասել, որպեսզի օգնի վերջինիս իրեն, իր հոգուն, իր էությանը, այլ ոչ միայն՝ մարմնին տիրանալ: Որքան շատ եք դուք հետաձգում ինտիմ մերձեցումը, այնքան երկար նա կարող է ընկնել ձեր հետևից, ռոմանտիկ հանդիպումներ պլանավորել ու երազել ձեր մասին:

Տղամարդիկ սիրում են բարդություններ և չեն գնահատում ոչինչ, որ իրենց հեշտ է տրվում: Դա հատկապես վերաբերում է սեքսին:

19. Առանց պարտավորությունների մի հանդիպեք տղամարդու հետ: Եթե ձեր հարաբերությունները մեկ տարուց ավելի են արդեն, ու դրանք ճիշտ հարաբերություններ են, այսինքն՝ դուք տղամարդուն թույլ եք տվել ընկնել ձեր հետևից, նրա հետ շաբաթը 2-3 անգամից ավելի չեք հանդիպել, հրաժարվել եք նրա հետ արձակուրդ մեկնել, չեք տեղափոխվել նրա տուն ապրելու, ապա դրանով դուք օգնել եք նրան սիրահարվել ձեզ ու ցանկանալ ամուսնանալ ձեզ հետ:

Տղամարդը ձեզ ավելի ու ավելի շատ է ուզում տեսնել: Սակայն, եթե հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց տղամարդն ամուսնության առաջարկ չի արել, պետք է նրան ասել, որ դուք հին դաստիարակություն եք ստացել ու չեք պատրաստվում նրա հետ հավերժ հանդիպել:

Եթե նա սկսի արդարանալ, առաջարկեք հարաբերություններին դադար տալ: Խնդրեք նրան միայնության մեջ մտածել ու զանգել, երբ նա պատրաստ կլինի պարտավորություններ ստանձնել:

20. Դադարեք հանդիպել տղամարդու հետ, եթե նա ձեզ ռոմանտիկ նվեր չի նվիրել ձեր ծննդյան օրը, կամ կանանց տոնին, կամ էլ սիրո տոնին, կամ էլ, եթե ընդհանրապես մոռացել է այդ օրերի մասին ու անգամ չի էլ շնորհավորել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 7 կգ 7 օրում. ավելորդ քաշը կորցնում ենք ընդամենը 1 բաժակով
Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր նմանակ Լուբնիցկու հետ, ով հաճախ Ստալինի փոխարեն էր ներկայանում հանդիպումներին. պատմություն, որ քչերը գիտեն
15 տգեղ տղամարդիկ, որոնց մենք պաշտում ենք
14 նշան, որ շաքարը ձեր արյան մեջ բարձր է, և պետք է անհապաղ բժշկի դիմել
Օգտագործեք այս 2 բաղադրիչները, ձեր ծակոտիներն ընդմիշտ կվերանան, և ձեր դեմքը կլինի մաքուր, քան երբևէ
Երեխաների լուսանկարներ, ում ծնողները չգիտեն՝ լաց լինեն, թե ծիծաղեն
Զուգադիպությո՞ւն. 6 դեպք, երբ Արքայադուստր Դիանան ու Քեյթ Միդլթոնը միևնույն հագուստն են կրել
Գրեթե բոլորի տանը կա այս բնական միջոցը, բայց քչերը գիտեն՝ ինչ գանձ ունեն ձեռքերի տակ
Մարմնի պլաստիկայից հետո Գոհար Ավետիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Վերջին լուրեր

ԹԵՍՏ. ընտրեք ամենագեղեցիկ մատանին
Գրեյս Քելիի 13 գաղտնիքները, որոնք կարող են պետք գալ բոլորիս
10 իր, որոնք ձեզ կհիշեցնեն 90-ականները. քաղցր հիշողություններ՝ դառը ժամանակներից
Լսե՞լ եք, որ ընտանի կենդանիները նմանվում են տերերին. իսկ հիմա կարող եք նայել և համոզվել
Աղջիկը հարցրեց հորը, թե՞ ինչպիսի տղամարդու պետք է նա ընտրի. հոր խորհուրդը շշմեցրեց աղջկան
Ինչո՞ւ եք Դուք միայնակ, ճակատագրի գաղտնիքները բացահայտում են ձեռքի ափերի գծերը
ԹԵՍՏ. ի՞նչ եք տեսնում նկարում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին
Ինչպե՞ս օգտագործել ձուն, որպեսզի ունենաք ավելի խիտ մազեր` ընդամենը 2 ամսում