Էթիկետի այս կանոնը յուրաքանչյուրը գիտի, բայց քչերը գիտեն, թե այն որտեղից է սկիզբ առել…

Նույնիսկ այն տղամարդիկ, ովքեր կյանքում մի քանի անգամ են պիջակ հագել, գիտեն, որ պիջակի ներքևի կոճակը պետք է արձակած թողնել:

Որտեղից է գալիս էթիկետի այդ յուրահատուկ կանոնը՝ կներկայացնի EnterTrain-ը:

Պարզվում է՝ այս տարօրինակ ավանդույթը մեկ բացատրություն չունի: Մի քանի վարկած կա:

Մառախլապատ Ալբիոնի բնակիչները սիրում են պատմել լեգենդը, որ պիջակի ներքևի կոճակն արձակած թողնելու ավանդույթը սկիզբ է առել Էդուարդ VII-ի կառավարման ժամանակ:

Ասում են՝ միապետը տարիքի հետ գիրացել էր, ուստի ստիպված էր արձակած թողնել պիջակի և ժիլետի ներքևի կոճակները:

Արքայական շրջապատը հետևել է այդ սովորությանը և դարձրել նորաձև:

Սակայն այս վարկածը կասկածելի է: Բավարար է նայել երիտասարդ արքայազն Էդուարդ VII-ի լուսանկարները, որոնցում երևում է, որ նույնիսկ բարեկազմ եղած ժամանակ միապետը կոստյումի ներքևի կոճակն արձակ էր թողնում:

Ամերիկացիներն ասում են, որ այս ավանդույթի արմատները իրենց մոտ են առաջացել: Վայրի Արևմուտքի ժամանակներում արձակ ներքևի կոճակը հնարավորություն էր տալիս ատրճանակն ավելի արագ հանել պատյանից:

Կա էթիկետի այս կանոնի նաև զուտ ռացիոնալ բացատրություն: Երբ նստում ես, կոճկված ներքևի կոճակը պիջակն ալիքաձև քաշում է: Դա գեղեցիկ չէ, նաև գործվածքն է փչանում:

Իսկ քանի որ ամեն անգամ չէին ուզում կոճակն արձակել-կոճկել, ժամանակի ընթացքում որոշեցին ներքևի կոճակն ընդհանրապես չկոճկել:

Կա նաև էսթետիկ բացատրություն:

Ամբողջովին կոճկված դասական պիջակները գեղեցիկ են միայն բարեկազմ տղամարդկանց հագին:

Իսկ արձակված ներքևի կոճակը նաև գերերին է հնարավորություն տալիս պահպանել էլեգանտությունը:

Վերջում ներկայացնենք՝ որ դեպքերում է պետք պիջակի ներքևի կոճակը կոճկել:

Այդպես պետք է անել, եթե պիջակը երկեզր է կամ վրան միայն մեկ կոճակ կա:

Բացի դրանից՝ եթե արձակած ներքևի կոճակով պիջակը քեզ բոլորովին չի սազում, պետք է շրջանցել էթիկետի կանոնները:

Ավելի լավ է՝ լրիվ կոճկել կամ ընդհանրապես չկոճկել պիջակը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 7 կգ 7 օրում. ավելորդ քաշը կորցնում ենք ընդամենը 1 բաժակով
Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր նմանակ Լուբնիցկու հետ, ով հաճախ Ստալինի փոխարեն էր ներկայանում հանդիպումներին. պատմություն, որ քչերը գիտեն
15 տգեղ տղամարդիկ, որոնց մենք պաշտում ենք
14 նշան, որ շաքարը ձեր արյան մեջ բարձր է, և պետք է անհապաղ բժշկի դիմել
Երեխաների լուսանկարներ, ում ծնողները չգիտեն՝ լաց լինեն, թե ծիծաղեն
Օգտագործեք այս 2 բաղադրիչները, ձեր ծակոտիներն ընդմիշտ կվերանան, և ձեր դեմքը կլինի մաքուր, քան երբևէ
Զուգադիպությո՞ւն. 6 դեպք, երբ Արքայադուստր Դիանան ու Քեյթ Միդլթոնը միևնույն հագուստն են կրել
Գրեթե բոլորի տանը կա այս բնական միջոցը, բայց քչերը գիտեն՝ ինչ գանձ ունեն ձեռքերի տակ
Մարմնի պլաստիկայից հետո Գոհար Ավետիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Վերջին լուրեր

ԹԵՍՏ. ընտրեք ամենագեղեցիկ մատանին
Գրեյս Քելիի 13 գաղտնիքները, որոնք կարող են պետք գալ բոլորիս
10 իր, որոնք ձեզ կհիշեցնեն 90-ականները. քաղցր հիշողություններ՝ դառը ժամանակներից
Լսե՞լ եք, որ ընտանի կենդանիները նմանվում են տերերին. իսկ հիմա կարող եք նայել և համոզվել
Աղջիկը հարցրեց հորը, թե՞ ինչպիսի տղամարդու պետք է նա ընտրի. հոր խորհուրդը շշմեցրեց աղջկան
Ինչո՞ւ եք Դուք միայնակ, ճակատագրի գաղտնիքները բացահայտում են ձեռքի ափերի գծերը
ԹԵՍՏ. ի՞նչ եք տեսնում նկարում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին
Ինչպե՞ս օգտագործել ձուն, որպեսզի ունենաք ավելի խիտ մազեր` ընդամենը 2 ամսում