
EnterTrain-ը առաջարկում է օգտվել այս պարզ բանաձևից, որը կօգնի ձեզ հասկանալու, թե որքան երկար կտևեն ձեր հարաբերությունները:
Սիրո բանաձևը
Ահա այն
Y – Մինչև հարաբերություններ սկսելը միմյանց ճանաչած տարիների քանակը
P – Երկուստեք նախկին զուգընկերների քանակը
Hm – Ձեր հարաբերություններում տղամարդու կողմից կարևորվող ազնվության աստիճանը (1-ից սկսած՝ «բոլորովին չի կարևորում», մինչև 5՝ «շատ է կարևորում»)
Mf – Որքան կարևորություն է տալիս կինը փողին (5-բալանոց սանդղակով)
J – Զուգընկերներից յուրաքանչյուրը որքան է կարևորում հումորը (5-բալանոց սանդղակով. արժեքները գումարեք և օգտագործեք արդյունքը)
G – Երկուստեք որքան եք կարևորում արտաքին գրավչությունը (5-բալանոց սանդղակով. արժեքները գումարեք և օգտագործեք արդյունքը)
Sm և Sf – Ինչ նշանակություն է տալիս տղամարդը (M) և կինը (F) սեքսին (5-բալանոց սանդղակով)
I – Երկուստեք ինչ նշանակություն եք տալիս հարազատների հետ լավ հարաբերություններին (5-բալանոց սանդղակով. օգտագործեք գումարը)
C – Որքան եք կարևորում երեխաներին (5-բալանոց սանդղակով. օգտագործեք գումարը)
L – Հարաբերությունների հնարավոր տևողությունը տարիների հաշվարկով
Որպես օրինակ՝ ինչ ցուցանիշներ են պետք, որպեսզի զույգը միասին ապրի 35 տարի
Y – Մինչև հարաբերություններ սկսելը միմյանց ճանաչած տարիների քանակը՝ 1
P – Երկուստեք նախկին զուգընկերների քանակը` 1+1 = 2
Hm – Ձեր հարաբերություններում տղամարդու կողմից կարևորվող ազնվության աստիճանը՝ 3
Mf – Որքան կարևորություն է տալիս կինը փողին՝ 1
J – Զուգընկերներից յուրաքանչյուրը որքան է կարևորում հումորը` 1+2 = 3
G – Երկուստեք որքան եք կարևորում արտաքին գրավչությունը` 2 + 2 = 4
Sm և Sf – Ինչ նշանակություն է տալիս տղամարդը (M) և կինը (F) սեքսին` 4 և 4
I – Երկուստեք ինչ նշանակություն եք տալիս հարազատների հետ լավ հարաբերություններին՝ 1 + 1 = 2
C – Որքան եք կարևորում երեխաներին՝ 1 + 1 = 2
L – Արդյունքում ստացվում է այս բանաձևը՝
8 + 5*1 — 2*2 + 9*3 + 3*1 + 3 — 3*4 — 5*(4-4)*2 + 2 + 1,5*2 = 35
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին