
Քչերը գիտեն, որ լեգենդար Բրիջիտ Բարդոն կրտսեր քույր ունի՝ Մարիա-Ժաննա Բարդոն: Հենց նրա մասին էլ այսօր կպատմի EnterTrain-ը:
Ծնողներն ավելի շատ սիրում էին փոքր դստերը, ում փաղաքշանքով Միժանու էին անվանում: Ծնողները կարծում էին, որ տաղանդավոր և գեղեցիկ դուստրը հաջողություն կունենա:
Սակայն վառ և գեղեցիկ Բրիջիտն ավելի էր դուր գալիս ռեժիսորներին: Նրանք նրան ամենատարբեր դերեր էին առաջարկում: Շատ շուտով դերասանուհին ճանաչում և փառք ձեռք բերեց: Իր բոլորին փորձերին և նկարահանումներին նա իր հետ տանում էր կրտսեր քրոջը: Մի անգամ ռեժիսորներից մեկը նկատեց նրան և որոշեց դեր առաջարկել Միժանուին: Առանց վարանելու նա համաձայնեց և դրանից հետո սկսվեց նրա դերասանական կարիերան:
Սակայն աղջկան դա չէր բավարարում, նա կարծում էր, որ իրեն անլուրջ և հիմար դերեր են տալիս: Իսկ բոլոր պաստառների և աֆիշների վա գրում էին. «Անկրկնելի Բրիջիտ Բարդոյի քույրը»: Միժանուն հաճախ էր մտածում դերասանուհու կարիերան թողնելու մասին: Իր վերջին ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ դերասան Պատրիկ Բոշոյին: Ամուսինները մինչ օրս էլ միասին են, նա հիմա դիզայնով է զբաղվում, իսկ ազատ ժամանակը ընտանիքին է նվիրում:
Քրոջ հետ Միժանուն հազվադեպ է հանդիպում. նրանք տարբեր երկրներում են ապրում: Սակայն քույրերը հաճախ են երկար զրուցում հեռախոսով, նրանք երկուսն էլ կենդանիների և բնության պաշտպանությամբ են զբաղվում: Սակայն Միժանուի համար գլխավորը երեխաներն ու ամուսինն են, իսկ Բրիջիտը նախընտրում է միայնությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին