Ինչպե՞ս սիրտը առողջ պահել․ Խորհուրդներ մասնագետից

Սրտային խնդիրներից խուսափելու առնվազն 30 միջոց կա, պնդում են ամերիկացի մասնագետները:

Fox News-ի փորձագետներն առաջարկում են բազմաթիվ պարզ, բայց արդյունավետ միջոցներ սրտային առողջությունը պահպանելու համար:

Պարտադիր չէ դրանք բոլորը կիրառել գործնականում, սակայն փորձել այնուամենայնիվ կարելի է:

Ավելի հաճախ սեքսով զբաղվեք

Տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում ամիսը մեկ անգամ եւ նույնիսկ ավելի քիչ, 45%-ով ավելի են ենթակա սրտային հիվանդությունների, քան տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական 2-3 անգամ, ասվում է American Journal of Cardiology ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները կարծում են, որ սեքսը կարող է պաշտպանել սրտանոթային համակարգն այնպես, ինչպես հեշտացված մարզումները:

Կերեք հունական ընկույզներ

Բոլոր ընկույզներից հունականներն ամենաշատն են պարունակում ալֆա լինինոլենաթթու՝ օմեգա-3 ճարպեր, որոնք պայքարում են բորբոքման դեմ, ասում է Քալիֆորնիայի Օրինջի Dick Butkus սրտանոթային սկրինինգի կենտրոնի բժշկական տնօրեն Լարրի Սանտորան:

Չափեք անոթազարկը

Նախքան առավոտյան անկողնուց վեր կենալը չափեք անոթազարկը: Գրանցեք րոպեում զարկերի  թիվը, ասում է կրծքա-սրտային վիրաբույժ Պյեր Թեոդորը: Առողջ մարդկանց մոտ սրտի զարկերի թիվը րոպեում պետք է 70-ից քիչ լինի: Եթե ձեր արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի, կայուն բարձր են, զանգահարեք բժշկին:

Խուսափեք աղտոտված օդից

Վաշինգթոնի համալսարանի հետազոտողներն ասում են, որ աղտոտված օդի մասնիկները կարող են կարծրացնել ձեր քներակի պատերը, ինչը կարող է սրտային նոպայի պատճառ դառնալ:

Ձեր սննդակարգ լոբազգիներ ավելացրեք

Փորձեք փոխարինել կարտոֆիլը լոբազգիներով: Մարդիկ, ովքեր կերել են օրական 1 բաժակ բջջանյութով հարուստ ոսպ, լոբի կամ սիսեռ, իջեցրել են սիստոլիկ զարկերակային ճնշումը 4մմ/սս –ով 3 ամիս հետո՝ ըստ Archives of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության տվյալների: Ավելացրեք աղցաններին սեւ լոբի, ոսպը պատրաստեք քարիի հետ, ոլոռի հավելյալ բաժինը՝ չիլիի հետ:

Վերահսկեք ձեր ճնշումը

Նույնիսկ 4-շաբաթյա մարզումները կարող են իջեցնել ճնշումը 10%-ով, ասվում է Hipertension ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ձեր սննդակարգին ձու ավելացրեք

Մի մտածեք այն մասին, որ ձուն նպաստում է վատ՝ LDL խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Բրազիլիայի գիտնականները հաստատել են, որ ձուն լավ է ազդում պսակաձեւ զարկերակների վրա: Ձվի դեղնուցը հարուստ է E, B12 վիտամիններով եւ ֆոլաթթվով: Ուղղակի օրական 4 ձվից ավել մի կերեք, որպեսզի ավելորդ կալորիաներ չստանաք:

Հաճախ խորը ներշնչեք

Կանգ առեք եւ խորը, դանդաղ շունչ քաշեք: Իսկ ավելի լավ է 6 ներշնչում 30 վայրկյանի ընթացքում: Դա կիջեցնի ձեր ճնշումը 4մմ/սս-ով, ցույց է տվել Hipertension ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը:

Ընդդեմ գրիպի պատվաստում կատարեք

Գրիպի պատվաստանյութը գրեթե կրկնակի իջեցնում է սրտային նոպաների վտանգը, ասվում է Heart ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Քնեք բավարար չափով

Այն մարդկանց մոտ, ովքեր բավարար չեն քնում, սրտային նոպայի վտանգը 45%-ով բարձր է, ասում են հետազոտողները Նորվեգիայից: Վարժություների 30 րոպեն շաբաթական 3 անգամ, կարող են բարելավել ձեր քունը:

Մի քնեք շատ երկար

Համաձայն Sleep ամսագրում հրապարակված հետազոտության՝ 10 ժամից ավել քնող մարդիկ ունեն սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ:

Խուսափեք տրանս-ճարպերից

Կոլումբիական համալսարանի գիտնականներն ասում են, որ կարելի է ՑԽԼՊ-ի (սրտային ռիսկի մարկեր) քանակը զգալիորեն նվազեցնել՝ օգտագործած տրանս-ճարպերի քանակը տարեկան ընդհամենը 1%-ով քչացնելով:

Օգտագործեք կալիումով հարուստ մթերքներ

Գիտնականները հայտնաբերել են, որ օրական 1000 մգ կալիում օգտագործելով կարելի է զգալիորեն իջեցնել սիստոլիկ ճնշումը: Բանանը պարունակում է մոտ 420 մգ կալիում, ինչպես նաեւ այն շատ է քաղցր կարտոֆիլի մեջ:

Զբոսնեք արեւի տակ

Շոտլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ 20 րոպեանոց զբոսանքն արեւի տակ նպաստում է օրգանիզմի կողմից ազոտի օքսիդի արտազատմանը, որն իջեցնում է արյան ճնշումը: Նախքան այդ խորհրդակցեք ձեր մաշկաբանի հետ:

Փորձեք բուժում լռությամբ

Ավտոմոբիլային աղմուկի ամեն 10 դեցիբելի հետ միասին սրտային նոպայի վտանգն ավելանում է 12%-ով, ասում են դանիացի հետազոտողները: Երեկոյան ժամերին ավելի լավ է օգտագործել հատուկ խցաններ ականջների համար:

Պահեք շուն

Շների տերերի մոտ սրտային նոպաների վտանգը շատ ավելի քիչ է, ասվում է Circulation ամսագրում տպագրված հետազոտության մեջ: Դեռեւս պատրաստ չե՞ք: Զբոսնեք ընկերոջ շան հետ, ասում է Քլիվլենդի կլինիկայի սրտաբան Ռիչարդ Կրասուսկին:

Նախաճաշերը բաց մի թողեք

Հարվարդի համալասարանի գիտնականները հաստատել են, որ չնախաճաշող տղամարդիկ 27%-ով ավելի են ենթակա սրտի իշեմիկ հիվանդության վտանգի, հնարավոր է՝ արյան շաքարի մակարդակի տատանումների եւ տրիգլիցերիդների ավելի բարձր մակարդակի պատճառով:

Խուսափեք  էներգետիկ ըմպելիքներից

Pacific համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ կոֆեինի բարձր պարունակությամբ այս ըմպելիքները կարող են նույնիսկ ամենաառողջ տղամարդկանց ճնշումը բարձրացնել: Ավելի լավ է սուրճ խմել:

Կաթ խմեք

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար յուղազրկված կաթ են խմում, վատ LDL խոլեստերինի մակարդակը հազվադեպ է նորմայի սահմաններից անցնում: Կաթում պարունակվող կալցիումն օգնում է դուրս բերել կղանքային ճարպի արտազատումները, ասում են գիտնականները:

Հաճախեք կարաոկե բար

Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ երգող մարդկանց մոտ սրտի ռիթմը հիմնականում նորմայի սահմաններում է:

Ուտելիքի մեջ համեմունքներ ավելացրեք

Երկու թեյի գդալ դարչինն ուտելիքի հետ կօգնի կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարակը, ասվում է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրվում տպագրված հետազոտության մեջ:

Գտեք ձեր երկրորդ կեսին

Ֆինն գիտնականները հայտնաբերել են, որ մենության մեջ գտնվող տղամարդկանց մոտ սրտային նոպաների վտանգը 168 %-ով բարձր է: Այդ իսկ պատճառով շփվեք, գտեք ձեր երկրորդ կեսին, գրանցվեք ծանոթյունների ակումբում:

Աղցաններին մայոնեզ մի ավելացրեք

Ավելի լավ է աղցաններին ավելացնել զեյթունի ձեթ, քացախ կամ լիմոնի հյութ:

Կերեք շատ կաղամբ

Հարվարդի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 1,5 չափաբաժին կաղամբ օգտագործող տղամարդիկ իջեցրել են սրտանոթային հիվանդությունների վտանգը 12 %-ով:

Եղեք լավատես

Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ դրական մտածելակերպը կիսով չափ կրճատում է սրտային հիվանդությունների վտանգը:

Կերեք գունավոր բանջարեղեն

Ֆինն հետազոտողները հայտնաբերել են, որ արյան մեջ բետա-կարոտինի ամենացածր մակարդակով տղամարդիկ մոտ 3 անգամ ավելի շատ հավանականություն են ունեցել կանգային սրտային անբավարարություն ձեռք բերելու, քան այն տղամարդիկ ում մոտ բետա-կարոտինի մակարդակն արյան մեջ բարձր է եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
«Ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է. ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են». Խորեն Աբրահամյանի 13 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ
Այս կինը 10 օր աշխատանքի է գնացել ամուսնու հագուստով. միայն տեսեք, թե ինչ է ստացվել

Վերջին լուրեր

8 առօրյա գործողություններ, որոնք կարող են վնասել Ձեր ողնաշարը
Մազերն ընդմիշտ վերացնում ենք. 7 ստուգված բաղադրատոմս
25 մլն ռուբլի արժեքով մեքենա. Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին (վիդեո)
Ինչո՞ւ Կոկո Շանելը չէր սիրում հայ կանանց ու աղջիկներին. 3 պատճառ, որոնք բացատրում են նրա պահվածքը
Տապակած կարտոֆիլը՝ դդումով․ այն կդառնա ձեր երեխաների սիրելի ուտեստը
Բերանում հալչող շաքար-լոխում. առանց ձվի թխվածքաբլիթներ
Ջրհոսներն ամենալավ ընկերներն են. 10 ապացույց
Ինչպես կրել զարդերը
Ըստ ձեր ծննդյան ամսաթվի՝ իմացեք՝ ով եք եղել նախորդ կյանքում