
Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով` B խմբի վիտամիններ (B1, B2, PP),C վիտամին, ռուտին (P), վիտամիններ E, A, D։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։ Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։ Օգտակար է երկաթի սակավության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, կոլիտների և էնտերոկոլիտների սրացման, հիպերտոնիկ հիվանդության, խիթերի, հոդատապի, ճարպակալման, լեղաքարային հիվանդության, նյութափոխանակման գործընթացների խանգարման դեպքում։ Կա կարծիք, որ սննդակարգում դդումի կանոնավոր ընդգրկման դեպքում ուժեղանում է մարդու իմունային համակարգը, արագանում է ստամոքսի և 12-մատնյա խոցի ապաքինման գործընթացը (վերջինի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ)։
Եվ այսքան օգտակար պտուղը չեն ուտում շատ երեխաներ։
Մենք կհուշենք ձեզ հետաքրքիր ձև երեխաներին «խաբելու» համար։
Նախապատրաստենք՝
- 4 միջին կարտոֆիլ
- 300գ դդում,
- 1 միջին սոխ,
- Սխտորի 1 ատամ,
- Մի քիչ մաղադանոս,
- Աղ,
- Օրեգանո և սև աղացած պղպեղ։
Պատրաստումը շատ հեշտ է։ Այն կարող եք դիտել հոլովակում։
Աղբյուրը՝ Простая Кухня