Հիշողության չեմպիոն․ արեք այս 3 բաներն ամեն օր, եթե ցանկանում եք լավ հիշողություն ունենալ

Այն բանից հետո, երբ Նելսոն Դելիսի տատիկը մահացավ 2009 թվականին Ալցհեյմերի հիվանդությունից, նա սկսեց ուղեղը մարզելու միջոցներ փնտրել։ Նրա հաջողության պատմությունն է այսօր ներկայացնում EnterTrain-ը։

Դելիսը փորփրեց ողջ համացանցը՝ հիշողությունը բարելավող միջոցներ փնտրելով, դարձավ մի քանի ֆորումների անդամ, որտեղ «հիշողության արհեստավարժ մարզիկները» կիսվում էին հիշելու տարբեր տեխնիկաներով։ Այնուհետև նա լսեց աշխարհի չեմպիոն Դոմինիկ օ’Բրայենի «Quantum Memory: Learn to Improve Your Memory with The World Memory Champion» աուդիո գիրքը։

Այսօր «Ես ինչ-որ բան մոռացել եմ, բայց չեմ հիշում՝ թե ինչ» գրքի հեղինակ, ԱՄՆ՝ հիշողության քառակի չեմպիոն Դելիսը Մայամիում հիշողության զարգացման մարզիչ է աշխատում։ Մասնավոր դասերի համար մեծ ընկերությունների տնօրեններն ու միլիարդատերերը պատրաստ են նրան մեկ ժամվա համար 250 դոլար վճարել։

Ահա Դելիսի կողմից՝ հիշողությունը բարելավելու և ուղեղը լավ մարզավիճակում պահելու համար երեք հիմնական խորհուրդները․

1. «Օֆլայն» գնալը

Դելիսն ասում է, որ ամենապարզ միջոցը, որը նա բացահայտել է իր մասնագիտական գործունեության տարիների ընթացքում, դա լիակատար անջատումն է տեխնոլոգիաներից (այդ թվում ձեր սմարթֆոնից) առնվազն օրական մեկ ժամով։ Բանն այն է, որ հիշողության համար շատ կարևոր է, մարդու ներկայությունը իրական կյանքում։

Դելիսի խորհուրդը նաև գիտական հիմնավորում է ստացել։ 2017 թվականին ՄակԿոմբի՝ Տեխասի համալսարանին առընթեր բիզնեսի դպրոցի գիտնականները պարզել են, որ սմարտֆոնի առկայությունը մեր կողքին վատթարացնում է կոգնիտիվ ունակությունները և դանդաղեցնում է ուղեղի կողմից ինֆորմացիայի մշակումը։

2. Կերպարային մտածողություն

Դելիսն ասում է «Ինչ էլ որ ես փորձեմ հիշել, իմ նպատակն այն է, որ դա գլխումս կերպարի վերածեմ, որը հիշվող օբյեկտի արտացոլանքն է դրա համար առավելագույն քանակությամբ զգայարանների օգտագործմամբ»։ Դա կարող է ինչ որ բանի հետ ասոցիացիա լինել, այն ամենի, ինչը ձեզ համար ինչ–որ նշանակություն ունի։

Բանն այն է, որ մարդն ավելի հեշտությամբ հիշում է ինչ որ ծանոթ բանի պատկերը, քան ինչ-որ նոր կամ բարդ բան նկարագրող խոսքը։ Մեծահասակների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ նկարների օգտագործումը բարենպաստ է ազդում ինֆորմացիան հիշելու վրա։

Դելիսն առաջարկում է նոր մարդու հետ ծանոթանալիս նրա անունը մտքում ինչ-որ պատկերի վերածել։ «Այդպիսով դուք կմեծացնեք նոր անունը հիշելու հավանականությունը և կմարզեք ձեր ուղեղի կերպարային մտածողության արագությունն ու արդյունավետությունը»։

3. «Հիշողության պալատի» հետազոտությունը

Երբ դուք կերպարներով եք մտածում, ձեզ մոտ այդ կերպարները ինչ-որ տեղ պահելու անհրաժեշտություն է առաջանում։ Այդ պատճառով, Դելիսի խոսքերով, մարզիկների մեծ մասը կիրառում են «հիշողության պալատ» կոչվող տեխնիկան։ Այս տեխնիկան, որ կիրառել են դեռ հին հույները, կապված է իրերը նրանց գտնվելու վայրի հետ կապակցված հիշելու հետ։

Օրինակ, մտածեք ինչ-որ ծանոթ տեղի մասին (տուն, գրասենյակ, բնակարան և այլն) և պատկերացրեք, թե ինչպես եք մտքով անցնում այդտեղով։ Պատկերացրած պատկերները պահպանելու համար պարզապես դրանք «փակցրեք» պատերին, որ ձգվում են ձեր երևակայական ճանապարհին։ Իմաստն այն է, որ անհրաժեշտ հիշողությունները վերականգնելու համար դուք պարզապես մտածում եք ձեր «հիշողության պալատի» մասին, մտքով անցնում եք դրանով և վերցնում եք այն նկարները, որոնք այդտեղ թողել էիք։

Խելահեղ է հնչում, բայց դա իրոք աշխատում է և օգնում է հիշողության լավագույն մարզիկներին հազարավոր, իրար հետ կապ չունեցող ինֆորմացիայի կտորներ հիշել ու վերականգնել։

Որպես պրակտիկա Դելիսն առաջարկում է երեք ծանոթ տեղ հիշել և դրանցից յուրաքանչյուրում 10 տեղ ընտրել՝ երևակայական ճանապարհի երկայնքով։ Սկսեք այնտեղ պահել ձեր ամենօրյա գործերի և գնումների ցուցակները։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 7 կգ 7 օրում. ավելորդ քաշը կորցնում ենք ընդամենը 1 բաժակով
Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր նմանակ Լուբնիցկու հետ, ով հաճախ Ստալինի փոխարեն էր ներկայանում հանդիպումներին. պատմություն, որ քչերը գիտեն
15 տգեղ տղամարդիկ, որոնց մենք պաշտում ենք
14 նշան, որ շաքարը ձեր արյան մեջ բարձր է, և պետք է անհապաղ բժշկի դիմել
Օգտագործեք այս 2 բաղադրիչները, ձեր ծակոտիներն ընդմիշտ կվերանան, և ձեր դեմքը կլինի մաքուր, քան երբևէ
Երեխաների լուսանկարներ, ում ծնողները չգիտեն՝ լաց լինեն, թե ծիծաղեն
Զուգադիպությո՞ւն. 6 դեպք, երբ Արքայադուստր Դիանան ու Քեյթ Միդլթոնը միևնույն հագուստն են կրել
Գրեթե բոլորի տանը կա այս բնական միջոցը, բայց քչերը գիտեն՝ ինչ գանձ ունեն ձեռքերի տակ
Մարմնի պլաստիկայից հետո Գոհար Ավետիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Վերջին լուրեր

ԹԵՍՏ. ընտրեք ամենագեղեցիկ մատանին
Գրեյս Քելիի 13 գաղտնիքները, որոնք կարող են պետք գալ բոլորիս
10 իր, որոնք ձեզ կհիշեցնեն 90-ականները. քաղցր հիշողություններ՝ դառը ժամանակներից
Լսե՞լ եք, որ ընտանի կենդանիները նմանվում են տերերին. իսկ հիմա կարող եք նայել և համոզվել
Աղջիկը հարցրեց հորը, թե՞ ինչպիսի տղամարդու պետք է նա ընտրի. հոր խորհուրդը շշմեցրեց աղջկան
Ինչո՞ւ եք Դուք միայնակ, ճակատագրի գաղտնիքները բացահայտում են ձեռքի ափերի գծերը
ԹԵՍՏ. ի՞նչ եք տեսնում նկարում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին
Ինչպե՞ս օգտագործել ձուն, որպեսզի ունենաք ավելի խիտ մազեր` ընդամենը 2 ամսում