
Այսօր EnterTrain-ը խնձորով մի շատ համեղ պիրոգի բաղադրատոմս է ներկայացնում, որի խմորը պատրաստվում է թթվասերով։
Այն անտարբեր չի թողնի անգամ ամենապահանջկոտ գուրմանին։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 200 գրամ շաքարավազ
- 3 ձու
- 300 գրամ թթվասեր
- 250 գրամ ալյուր
- 1 թ․գ․ վանիլային շաքար
- 1թ․գ․ փխրեցուցիչ
- 2 թթու խնձոր
- 100 գրամ չամիչ
- Մի պտղունց աղ
Վրան լցնելու համար
- 20 գրամ կարագ
- 3 ճ․գ․ շաքարավազ
- 3 ճ․գ․ ալյուր
- 0,5 թ․գ․ դարչին
Պատրաստման եղանակը
1. Հարմար տարայի մեջ հարեք ձվերն ու շաքարավազը, ավելացրեք վանիլային շաքարավազը։
2. Այս զանգվածին ավելացրեք թթվասերն ու հալած կարագտ, լավ հարեք մոտ 5 րոպե։
3. Առանձին իրար միացրեք ալյուրը, մի պտղունց աղը և փխրեցուցիչը։ Խառնեք և այս չոր զանգվածն ավելացրեք ձվային զանգվածին։ Խմոր հունցեք, այն պետք է բավական թանձր ստացվի։
4. Չամիչի վրա տաք ջուր լցրեք, թողեք 5-10 րոպե, ջուրը թափեք և չորացրեք չամիչները։ Խնձորները բարակ կտրատեք։
5. Ձևամանին կարագ քսեք և լցրեք խմորի կեսը։ Հարթեցրեք փայտե գդալով և շարեք խնձորները, ինչպես նկարում է ցույց տրված։ Խնձորների վրա լցրեք չամիչը։
6. Խնձորների և չամիչի վրա լցրեք մնացած խմորը և գդալով նորից հարթեցրեք։
7. Հիմա առանձին ամանի մեջ խառնեք կարագը, շաքարավազը, ալյուրն ու դարչինը։ Այս ամենը փշուրի վերածեք և լցրեք պիրոգի վրա։
8. Թխեք տաք ջեռոցում 180 աստիճանի տակ՝ 45-50 րոպե։
Պիրոգը պատրաստ է․ բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին