
EnterTrain-ը ներկայացնում է առանց թխելու տորթ մրգերով:
Բաղադրիչները՝
- 500 գ. թթվասեր
- 300 գ. միրգ կամ հատապտուղ
- 200 գ. բիսկվիթ կամ թխվածքաբլիթ
- 200 գ. շաքարավազ
- 30 գ. դոնդող
Պատրաստումը՝
1. Դոնդողի վրա կես բաժակ սառը ջուր լցրու և թող կես ժամ ուռչի:
2. Երբ դոնդողն ուռչի, այն դիր ջրային գոլորշու վրա և դանդաղ խառնիր մինչև գնդիկներն ամբողջովին լուծվեն:
3. Խորն ամանի մեջ հարիր թթվասերը և շաքարավազը (մինչև շաքարավազի բյուրեղներն ամբողջովին հալվեն): Առանց դադարելու հարել՝ թթվասերին բարակ շիթով ավելացրու դոնդողը:
4. Խորն ամանի հատակին սննդային թաղանթ դիր: Մրգերը կեղևազատիր և կտրտիր մանր կտորներով: Բիսկվիթն էլ կտրտիր (կամ մանրացրու թխվածքաբլիթը):
5. Խորն ամանի մեջ խառնիր մրգերը և բիսկվիթի կտորները: Հետո ամենի վրա լցրու թթվասերով կրեմը և ծածկիր սննդային թաղանթով: Դեսերտը սառնարանը դիր 2-3 ժամով:
6. Նշված ժամկետի ավարտին տորթը հանիր սառնարանից և տարան շրջիր գեղեցիկ ամանի մեջ: Հեռացրու սննդային թաղանթը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին