Վարքագծի 10 դրսևորում, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Մեր կարծիքը մեր մասին փոփոխվում է կախված տարիքից, կուտակված փորձից և տեղի ունեցող իրադարձություններից։ Որքան մենք հասունանում ենք, այնքան ինքնագնահատականն ավելի բարձրանում է։

EnterTrain–ը ոչ ակնառու ախտանշանների ցանկ է պատրաստել, որոնք կարող են վկայել ցածր ինքնագնահատականի մասին։

1. Տեղավորվում են վերջին շարքում

Ոչ բոլոր մարդիկ են սիրում ուշադրություն, ոմանք գիտակցաբար խուսափում են դրանից։ Ցածր ինքնագնահատականով մարդիկ գտնում են, որ արժանի չեն աչքի առաջ լինել։ Համերգների, դասախոսությունների և այլ միջոցառումների դեպքում նրանք միշտ աշխատում են վերջին շարքում տեղ գտնել

2. Շատ իրեր են գնում (հաճախ էժանագին)

Կոմպուլսիվ շոպոհոլիզմը ինքն իրեն չսիրելու դրսևորումներից է, որը սկիզբ է առնում դեռ վաղ տարիքում։ Ներքին դատարկությունը, ծնողական և ընկերական սիրո պակասը ներքին դատարկություն են առաջացնում և այն ինչ որ բանով լրացնելու մղում։ Այդ միջոցներից մեկն էլ գնումներ կատարելն է։

3. Տնից դուրս չեն գալիս առանց հարդարվելու

Եթե մարդը հատուկ հագուստ է ընտրում, որպես մոտակա խանութից հաց գնի, կամ աղբը տանի թափելու, ապա դա նույնպես խոսում է թերությունները թաքցնելու ցանկության մասին։ Այդպիսի մարդն ինքնավստահ չէ և վախենում է իրական երևալ։

4. Հաճախ են բացասական երանգով արտահայտություններ օգտագործում

Ցածր ինքնագնահատականի ուղեկիցները անվստահությունն ու հոռետեսությունն են։ Դա ի հայտ է գալիս նաև խոսքում. «միգուցե», «հնարավոր է», «դժվար թե», «ես չեմ կարողանա», «պարզապես բախտս է բերել». ահա բառապաշարից հիմնական արտահայտությունները։

5. Հաճախ են փոխում զբաղմունքը

Այսօր ձեռագործով են զբաղված, մի ամիս հետո կենտրոնանում են լուսանկարչության վրա, հետո ֆուտբոլի և այլն։ Այդպիսով մարդը փորձում է հոբբիների գրեթե բոլոր տեսակները։ Բայց ոչ թե այն պատճառով, որ դրանք բոլորը իրեն գրավում են, այլ որովհետև պատրաստ չեն հաղթահարել դժվարությունները և անկացած փոքր անհաջողության դեպքում թողնում են այդ զբաղմունքը։

6. Հասարակական վայրերում հեռախոսի մեջ են «կորում»

Անլիարժեքության ներքին զգացողության մասին է վկայում նաև այն, որ գտնվելով սրճարանոկւմ, ակումբում կամ այլ հասարակական վայրերում մարդը «դուրս չի գալիս» հեռախոսի միջից։ Մի բան է զանգին պատասխանելը, մեկ ուրիշ բան է սոցցանցերից դուրս չգալը։ Պատճառը միշտ չէ, որ ձանձրույթն է, այլ այն, որ բարդույթավորված մարդը փորձում է ցույց տալ, որ ինքը պիտանի է։

7. Մշտապես մրցակցում են շրջապատի հետ

Նման մարդիկ դեմ չեն ինքնահաստատվել ուրիշների հաշվին, նրանց, ում ցուցանիշներն իրենց սեփականից ավելի ցածր են։ Կամ մրցել այնպիսի բաներում, որտեղ դա պետք չէ, օրինակ, թե ով ավելի լավ կանի խորովածը, կամ ավելի արագ կքնեցնի երեխային։ Նրանք անընդհատ համեմատում են իրենց ուրիշների հետ։

8. Կրծում են եղունգները

Այս շարքից է նաև մատները ճտտացնելը, վրայից աներևույթ մազը հանելու ցանկությունը և այլն։ Սրանք բոլորը կպչուն վիճակների նևրոզի դրսևորումներ են։

9. Երկար են քնում

Եթե հասուն մարդը մշտապես ավելի շատ է քնում, քան մանկության տարիներին, նշանակում է անհանգստանալու կարիք կա։ Քնի խանգարումները ընկճախտի դասական նշան են։ Այն իր հերթին կարող է կապված լինել ցածր ինքնագնահատականի հետ։ Երկար քունը կապվում է մոտիվացիայի բացակայության կամ վատ տրամադրության հետ։ Իհարկե սա պետք է դիտարկել այլ գործոններ նույնպես հաշվի առնելով։

10. Չեն կարողանում ճաշացանկից ընտրել, թե ինչ պատվիրեն

Ցածր ինքնագնահատականով մարդը հակված է փոխել իր կարծիքը և համոզված չէ իր ընտրության և նախասիրությունների մեջ։ Դա կարող է դրսևորվել սրճարանում ինչ–որ ուտեստ պատվիրելիս. Սկզբում նա ձուկ է ուզում, հետո որոշում է սթեյք վերցնել, հինգ րոպեից՝ միայն պաղպաղակ և սուրճ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 7 կգ 7 օրում. ավելորդ քաշը կորցնում ենք ընդամենը 1 բաժակով
Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր նմանակ Լուբնիցկու հետ, ով հաճախ Ստալինի փոխարեն էր ներկայանում հանդիպումներին. պատմություն, որ քչերը գիտեն
15 տգեղ տղամարդիկ, որոնց մենք պաշտում ենք
Երեխաների լուսանկարներ, ում ծնողները չգիտեն՝ լաց լինեն, թե ծիծաղեն
14 նշան, որ շաքարը ձեր արյան մեջ բարձր է, և պետք է անհապաղ բժշկի դիմել
Մոլորակի վրա ի՞նչն է նավթից և ոսկուց թանկ. 30 լուսանկար, որոնք ամեն ինչ բացատրում են
«Անբարոյականություն է ապրել մի տղամարդու հետ, ում չես սիրում, նա էլ քեզ չի սիրում, ուղղակի այդպես սոցիումն է պահանջում». հոգեբան Միխայիլ Լիտվակ
Քանդակներ, որոնք ապշեցնում են իրենց զգացմունքայնությամբ
Մարմնի պլաստիկայից հետո Գոհար Ավետիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Վերջին լուրեր

Այս 33 գերգաղափարները տան մաքրումը կվերածեն մանկական խաղի. N12-ը պարզապես հրաշք է
Ընտրեք խատուտիկը և ստացեք տիեզերքի ուղերձը
Ինչպես 5 րոպեում ազատվել ոտքերի ցավից
9 ոսկե խորհուրդ՝ առողջ սիրտ ունենալու համար
«Ավելի լավ է լավ գրքի հետ շփվես, քան դատարկ մարդու հետ». Միխայիլ Լիտվակի հետաքրքիր կենսական խորհուրդները, որոնք կօգնեն կողմնորոշվել կյանքում
Անվանի հայեր, որոնք մեծ ներդրում են ունեցել ռուսական մշակույթի զարգացման գործում
Դու հաստատ ՍԱ չես խմի… հայտնի խոհարարը բացահայտեց գաղտնիքը
Ատամի խոզանակի օգտագործման 9 անհավանական եղանակ, որոնց մասին դու չգիտես
«Երբեք չասեք, որ դուք չեք կարող». Օլյա Հակոբյան