
Այս գիշատիչ գազանը, որի հետաքրքիր պատմությունն է ներկայացնում EnterTrain-ը, բարդ իրավիճակում էր հայտնվել․ նա սկսել էր խեղդվել Ամազոնի ջունգլիներում ջրհեղեղի ժամանակ։
Խեղճ կենդանուն նկատել են բրազիլացի զինվորներն ու անմիջապես օգնության են շտապել։
Փրկարարները կենդանուն ջրից դուրս են քաշել մերկ ձեռքերով։
Նրանք այդ պահին չէին մտածում իրենց անվտանգության մասին, թեև գիշատչի հետ գործ ունեին։
Սակայն հովազն էլ իրեն այնպես չպահեց, ինչպես կպահեր իսկական գիշատիչը։ Նա հասկանում էր, որ իր կյանքն այս մարդկանց ձեռքերում է և լիովին վստահել էր նրանց։ Տեսեք, թե ինչպես է կենդանին փաթաթվել մարդուն, կարծես սովորական տնային կատու լինի։
Քանի որ հովազը շատ թուլացած էր, զինվորները որոշել են չթողնել նրան միայնակ ջունգլիներում, քանի որ նա կարող էր որսորդների զոհը դառնալ։ Նրանք հովազին իրենց հետ են տարել։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին