Խնձորով թխվածք՝ պուդինգային կրեմով. համեղագույն մրգային փունջ՝ ձեր սեղանի վրա

Երբ խոսք է գնում ամենահամեղ թխվածքների մասին, խնձորով տարբերակներն անպայման լավագույն տասնյակում են հայտնվում։ Այսօր EnterTrain-ը ձեզ նորույթ է առաջարկում փորձել՝ «Խնձորով թխվածք՝ պուդինգային կրեմով»։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ
  • Վանիլային շաքար
  • Թթվասեր
  • Շերտավոր խմոր
  • Ծիրանի ջեմ
  • Շաքար
  • Խտացրած կաթ
  • Եգիպտացորենի օսլա
  • Շագանակագույն շաքար
  • Խնձոր

Պատրաստման եղանակը

Խառնեք շաքարավազը, վանիլային շքարն ու եգիպտացորենի օսլան։ Կամաց–կամաց ավելացրեք կաթը։ Խառնեք մինչև համասեռ դառնալը։ Անընդհատ խառնելով զանգվածը ցածր կրակի վրա պուդինգ պատրաստեք։

Երբ այն մի քիչ սառչի, ավելացրեք խտացրած կաթը և թթվասերը։ Հարեք մինչև համասեռ դառնալը։

Շերտավոր խմորի շերտի կարճ մասից 2 սմ լայնքով 4 շերտ կտրեք։ Մնացած խմորը կլոր գրտնակեք ձևամանի չափսից մի քիչ մեծ։

Ձևամանի հատակին յուղաթուղթ փռեք։ Խմորը տեղափոխեք ամանի մեջ և կողքերը ձևավորեք։

Խնձորները կիսեք, միջուկը հանեք և բարակ կտրատեք։

Պուդինգը լցրեք խմորի զամբյուղի մեջ։ Հավասարեցրեք։ Խնձորների առաջին շարքը շրջանաձև շարեք։ Այդպես կրկնեք՝ օգտագործելով բոլոր խնձորները։ Խնձորները պետք է լինեն թխվածքի մեջտեղում։

Վրայից շագանակագույն շաքար լցրեք։ Թխեք 200 °С –ում 30-35 րոպե։

Վրայից ծիրանի ջեմ քսեք և թողեք սառչի։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել
Ասպիրինով դեմքի դիմակների 7 բաղադրատոմս

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում