Գրեյս Քելիի 13 գաղտնիքները, որոնք կարող են պետք գալ բոլորիս

2019 թվականի նոյեմբերին նշվում է փայլուն Գրեյս Քելիի ծննդյան 90 ամյակը:

Ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, «Հիչքոքյան շիկահերն» ու Մոնակոյի իշխանուհին ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 12-ին:

Նրա ակտիվ կինոկարիերան 5 տարի տևեց, բայց այդ ընթացքում դերասանուհին հասցրեց «Օսկարի» արժանանալ:

EnterTrain-ը այսօր որոշել է բացահայտել նրա անբասիր ոճի գաղտնիքները և կիսվել դրանցով իր ընթերցողի հետ:

1. Կլոր ականջօղեր և մարգարիտ

Գրեյս Քելին սիրում էր զարդեր, բայց ընտրում էր չճչացող, զուսպ և էլեգանտ տարբերակները: Ամենից շատ նա մարգարիտ էր նախժընտրում: Կլոր ականջողերն ու կլիպսերը նույնպես նրա սիրելի զարդերից էին:

2. Սպիտակ ձեռնոցներ

Սպիտակ ձեռնոցները դերասանուհու այցեքարտն էին: Գրեյս Քելին ընտրում էր կարճ ձեռնոցներ՝ ցերեկվա և երկար ձեռնոցներ՝ երեկոյան ընդունելությունների համար:

3. Ձեռքերի խնամք

Լեգենդի համաձայն՝ հենց Գրեյս Քելիին է պատկանում «Ձեռքերն են մատնում կնոջ տարիքը» արտահայտությունը: Այդ պատճառով նա մեծ ուշադրություն էր դարձնում ձեռքերի խնամքին:

4. Դեմքի մաշկի խնամք

Դերասանուհին շատ ուշադիր էր իր մաշկի գույնի նկատմամբ և միշտ իր հետ դիմափոշի և վրձին ուներ: Բացի այդ, դե Քիմ Քարդաշյանից շատ վաղուց նա սկսել էր կարմրափոշի օգտագործել այտերի համար, իսկ մի քիչ ավելի մուգ երանգով ընդգծել այտոսկրերի հատվածը:

5. Վառ շրթներկ

Շուրթերն ընդգծելու դեպքում նա վառ շրթներկ էր ընտրում՝ կարմիր կամ ծիրանագույն:

6. «Հիչքոքյան բլոնդ»

Գրեյսի մազերն ի ծնե շեկ էին, սակայն «սառը բլոնդ» երանգը ստանալու համար նա մազերը գունաթափում էր: Այս գույնը նրա թեթև ձեռքով մտավ պատմության մեջ և ստացավ «հիչքոքյան բլոնդ» անվանումը:

7. Ծալազարդ զգեստներ

Ծալազարդ կիսաշրջազգեստները և զգեստները հաճախ էին Գրեյս Քելիի հագուստների հիմքը լինում: Այսպիսի կերպարը ռոմանտիկ էր և կանացի: Ալֆրեդ Հիչքոքը Գրեյսին ձյան տակ հրաբուխ էր անվանում՝ ակնարկելով նրա արտաքին սառնությունն ու թաքնված սեքսուալությունը:

8. Տաբատ

Այն ժամանակ, երբ Մոնակոյում տաբատով կանանց դեռևս խեթ հայացքով էին նայում, Քելին հաճախ էր իրեն թույլ տալիս տաբատ հագնել: Հաճախ տաբատը նա կրում էր էսպադրիլներով. Գեղեցկուհին այսօր այդքան նորաձև համարվող կոշիկները կրում էր դեռևս 1950-ականներին:

9. Սպիտակ վերնաշապիկ

Սպիտակ վերնաշապիկը իշխանուհու զգեստապահարանի հիմքն էր: Նա կարող էր ճերմակ վերնաշապիկ հագնել թե աշխարհիկ հանդիպումներին, թե ընտանեկան հանգստի ժամանակ:

10. Գլխաշորեր

Ճիշտ կապված գլխաշորը կարող է ներկայանալի տեսք հաղորդել ամենաանշուք հագուստին անգամ: Գրեյս Քելին գիտեր այդ մասին և այդ պատճառով այս աքսեսուարը դարձրեց իր զգեստապահարանի պարտադիր իրերից մեկը: Նա տարբեր ձևերով կապում էր դա վզին, գլխին կամ պայուսակին:

11. Պայուսակ «Քելի»

Դերասանուհին մեծ ուշադրություն էր դարձնում աքսեսուարներին: Նրան հաճախ էր կարելի տեսնել Hermes բրենդի բավական մեծ պայուսակով: Հետագայում բրենդն այն վերանվանեց դերասանուհու պատվին՝ Kelly:

12. Բերգամոտով օծանելիք

Լավ օծանելիքը շքեղ կերպարի վերջին շտրիխն է: 1956 թվականին Գրեյս Քելին Մոնակոյի իշխան Ռենյեից Fleurissimo Creed օծանելիքը ստացավ, որը նրա այցեքարտը դարձավ:

13. Արտաքին թերությունները թաքցնելու ունակություն

Կատարելությունը սահմաններ չունի, գտնում է Գրեյս Քելին, որն օժտված էր բնական գեղեցկությամբ, բայց միևնույն ժամանակ միշտ գտնում էր առիթ իր արտաքինից դժգոհ լինելու: Նրա կենսագիր Վենդի Լիի խոսքերվ, դերասանուհին չէր սիրում իր կզակը և ուզում էր, որ այն ավելի նուրբ երևա: Այդ պատճառով Գրեյսը այտով շրջվում էր կամ կզակը դեպի օձիքն էր իջեցնում ֆոտոսեսիաների ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում