
Այս համեղ և հեշտ չորաբլիթները, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը, հրաշալի տարբերակ են թեյի հետ վայելելու համար։ Խմորի մեջ պետք է վանիլային պուդինգ ավելացնել, որպեսզի այն նուրբ և համեղ ստացվի։ Եթե սակայն խանութում չգտնեք այդ բաղադրիչը, կարող եք փոխարինել այն 40 գրամ եգիպտացորենի օսլայով և մի փաթեթ վանիլային շաքարով։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ալյուր – 300 գր.
- Կարագ – 250 գր.
- Լիմոնի կեղև – 0.5 թ.գ.
- Շաքարի փոշի – 100 գր.
- Վանիլային պուդինգ – 1 հատ
- Լիմոնի հյութ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Փափկացրեք կարագը։ Բոլոր բաղադրիչներից խմոր հունցեք։ Կես ժամով դրեք սառնարանը։
2. 20 գրամանոց կտորներ պոկեք խմորից, կլորակներ գրտնակեք, կարող եք պարզապես ձեռքերով ձևավորել, պատառաքաղով փոսիկներ արեք։
3. Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռեք, կլորակները շարեք իրարից հեռու՝ դրանք մեծանալու են և թխեք 180 աստիճանի տակ 13 րոպե։
4. Պատրաստի չորաբլիթների վրա կարելի է շաքարի փոշի ցանել,կամ ցակացած այլ բան՝ ըստ ձեր ցանկության։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին