
Դժվար թե հնարավոր լինի գտնել «Նապոլեոնի» պատրաստման ավելի հեշտ տարբերակ։ Դուք պարզապես կհիանաք նրանով և, ինչն ամենակարևորն է, այն առանձնախես գիրացնող չէ։
Եվ այսպես, EnterTrain-ը ձեզ է առաջարկում արագ, պարզ, համեղ և դիետիկ այս ծույլ «Նապոլեոնի» բաղադրատոմսը։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Լավաշ – 600 գր.
- Ձու – 2 հատ
- Կարագ – 50 գր.
- Օսլա – 1 ճ.գ.
- Կաթ – 500 մլ.
- Շաքարավազ – 100 գր.
- Ալյուր – 2 ճ.գ.
Պատրաստման եղանակը
1. Լավաշի շերտերը դրեք սեղանին։ Կտրատեք ուղղանկյուններով՝ ապագա տորթի չափսերով։ Լավաշի շերտերը չորացրեք չոր, լայն թավայի մեջ։ Չորացնելուց հետո դրանք սառեցրեք։
2. Պատրաստեք կրեմը։ Խառնեք ձուն ու շաքարը և լավ հարեք։ Մաս–մաս ավելացրեք ալյուրը և օսլան։ Ավելացրեք կաթը և հարեք։
3. Այնուհետև դրեք կրակին և անընդհատ խառնեք մինչև պնդանալը՝ մոտ 10 րոպե։ Կրեմը հանեք գազօջախիվրայից և մի փոքր սառեցրեք։ Կարագ ավելացրեք և լավ խառնեք մինչև հալչի։
4. Լայն տափակ մատուցամանի մեջ հավաքեք տորթը։ Շերտերն իրար վրա շարեք՝ արանքներում կրեմ քսելով։ Եթե շերտերը սկսեն ջարդվել, մի վախեցեք։ 2-3 չոր շերտ թողեք մանրացնելու և վրան ցանելու համար։
5. Տորթը1,5-2 ժամով թողեք սենյակային ջերմաստիճանի տակ, իսկ հետո ողջ գիշերը թողեք սառնարանում։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին