
Բաղադրամասեր`
- 200 գրամ բազուկ
- Կես հատ խնձոր
- 100 գրամ նուռ
- Ձեթ
- 200 գրամ գազար
- 80 գրամ արևածաղկի սերմ
- Կիտրոն
- Աղ
Պատրաստման եղանակ`
Գազար ու բազուկը մանր քերիչով անցկացնել:
Խնձորը մաքրել և կրկին քերել:
Արևածաղկի սերմերը թավայի մեջ տապակել մի փոքր:
Սերմերը և նռան հատիկները ավելացնել բազուկի ու գազարի խառնուրդին:
Քամել կիտրոնի հյութը և ավելացնել աղցանին:
Կարելի է մատուցել բաժակի մեջ` հաճելի դիզայն ապահովելու համար: