
Դժվար թե գտնվի «Նապոլեոնի» պատրաստման ավելի հեշտ բաղադրատոմս։
Ավելի արագ թերևս պատրաստի գնելն է։
Եվ այսպես, EnterTrain-ը համեղ, արագ և դիետիկ «Նապոլեոնի» բաղադրատոմս է ներկայացնում, որը ձեր ամենասիրելիներից մեկը կդառնա։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Լավաշ – 600 գրամ
- Ձու – 2 հատ
- Կարագ – 50 գրամ
- Օսլա – 1 ճ․գ․
- Կաթ – 500 մլ
- Շաքարավազ – 100 գրամ
- Ալյուր – 2 ճ․գ․
Պատրաստման եղանակը
1. Լավաշները ուղղանկյունաձև կտրատեք, ապա տորթի չափսով կամ ափսեի օգնությամբ կլոր լավաշներ կտրեք։ Որքան շատ շերտեր անեք, այնքան ձեր տորթը կտրելիս ավելի համեղ կլինի։ Հիմա լավաշները չորացրեք լայն թավայի մեջ, աշխատեք որ չկոտրվեն։ Չորացնելուց հետո լավաշները սառեցրեք։
2. Պատրաստենք կրեմը։ Թասի մեջ խառնեք ձուն և շաքարը և լավ հարեք։ Հարելու ընթացքում կամաց-կամաց ավելացրեք ալյուրն ու օսլան։ Ավելացրեք սենյակային ջերմաստիճանի կաթը և շարունակեք հարել։
3. Թասը դրեք կրակի վրա, անընդհատ խառնեք, մինչև կրեմը կսկսի պնդանալ (մոտ 10 րոպե)։ Կրեմը հանեք կրակից, մի թեթև սառեցրեք և ավելացրեք կարագը, մինչև լրիվ կլուծվի։
4. Լայն տափակ ամանի մեջ հավաքեք տորթը․ լավաշի շերտերը շարեք իրար վրա՝ արանքներում քսելով կրեմը։ Եթե շերտերը սկսեն կոտրվել, թողեք դրանք վերջում մանրելու և զարդարելու համար։
5. Թողեք տորթը 1,5-2 ժամ սենյակային ջերմաստիճանում, այնուհետև գիշերը դրեք սառնարանը։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին