«Ամենօրյա աշխատանք պետք է տանես, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ». Նարինե Պետրոսյանը՝ ընտանեկան կյանքի, խնդիրների, ամուսնուն գոհացնելու և երեխաների մասին

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի և ամուսնու՝ Վահագնի ընտանիքը 13 տարեկան է: Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, հարաբերություններում միմյանց չձանձրացնելու իրենց տարբերակի և երեխաների մասին:

Նարինեի խոսքով՝ ամուսնության 13 տարին աննկատ են անցել: «Շատ ուրախ երջանիկ տարիներ էին թե՛ ընտանիքի կայացման, թե՛ երեխաների ծնունդների հետ կապված լավ պահեր են եղել: Բարդ է ընտանիքն այսքան տարի ամուր հիմքերի վրա պահել, բայց երբ այդ ամենը սիրով ես անում, դրա մեջ նպատակ, իմաստ տեսնում, բարդությունը հաճույք է դառնում: Պետք է ընտանիքի սկիզբը ճիշտ լինի, երկուսով մեկ ուղղությամբ նայեք, ամեն ինչ անեք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Թեև դա երկուսի աշխատանք է, ընտանիքը հաջողություն է ունենում, երբ կինն այդ ամենում մեծ ցանկություն է ներդնում, կնոջից շատ բան է կախված: Ընտանիքում հարգանքն ու սերը կշեռքի նժարների վրա են դրված. երբեմն հարգանքն է բարձրանում, երբեմն՝ սերը, ամեն ինչ իրավիճակից է կախված: Ամեն դեպքում, դրանք մեկը մյուսից են բխում, շարունակում են միմյանց»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իրենց ընտանիքում մեծ խնդիրներ չեն եղել: «Ուղղակի սկզբնական շրջանում սերը, երիտասարդությունը, կիրքը քո կյանքում այնքան են, որ կենցաղային փոքրիկ խնդիրներին ուշադրություն չես դարձնում: Պետք է մտածես, որ դրանք փոքրիկ խնդիրներ են, այդ պահին հասկանաս՝ որքանո՞վ է այդ խնդիրը քո կյանքում կարևոր, համեմատես մեծ խնդիրների՝ առողջական, կյանքի ու մահվան հետ և վերաբերես փոքրիկ, ոչ թե մեծ խնդրի նման: Լարված իրավիճակում ապրել, ձգված հարաբերություններ ունենալ չեմ ուզում: Բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են, եթե քեզ դուր են գալիս վեճերը, ամիսներով միմյանցից հեռու ապրելը կամ այլ բան, կարող ես ամեն ինչից խնդիր ստեղծել: Բայց եթե չես ուզում, որ քո կյանքում լարված, նյարդային մթնոլորտ լինի, ամեն ինչ միանգամից հարթում ես, քո գիտակցությունից է կախված, ինքդ ես որոշում՝ ապրե՞լ այդ խնդրով, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձնել ու մտածել՝ ամուսնուդ հետ կյանքն ինչպես վայելել, ինչպես չկենտրոնանալ բացասականի վրա»,- նշեց նա:

Նարինեն ընդգծեց, որ միմյանց չձանձրացնելը բարդ է, բայց երբ տարիների ընթացքում ընտանիքն ամրացնելու համար ամեն ինչ անում ես, դա ինչ-որ չափով հեշտանում է: «Ամենօրյա աշխատանք պետք է տանես, մտածես՝ ինչ անել, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ, տանն ու հարաբերություններում ձանձրույթի տխուր մթնոլորտ չլինի: Արդեն գիտես, թե դիմացինիդ ինչ է դուր գալիս, ինչն է շոյում, այնպես անես, որ նրան հաճելի լինի: Եթե այս ամենը սիրով ես անում, հեշտանում է, ոչ ոք էլ չի ուզում գալ տուն ու բացասական լիցքեր ստանալ: Երբ զգում եք, որ, ամեն դեպքում, ձանձրացրել եք միմյանց, կարելի է թեկուզ հանգստի մեկնել, դա ընտանիքն ամրացնում է: Եթե ամուսիններն ուզում են պահել ընտանիքը, իրավիճակը թարմացնելու, հարաբերություններում նորություն մտցնելու համար կփորձեն ուղի գտնել»,- ասաց նա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաբղյուր կայքում

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում