
21-ամյա Մոնիկա Գրիգորյանն այս տարի Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում: Օրերս Մոնիկան նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Tert.am Life–ին և զրուցել հրեշտակի կերպարի, մրցույթին պատրաստվելու, հոր կորստի և քթի պլաստիկ վիրահատության մասին:
Մոնիկան նշեց, որ ֆոտոշարքի միտքն իրենն էր, որն իրագործելու համար դիմել է լուսանկարչին: «Նկարահանումներն իրականացրել ենք հրեշտակների ձոր կոչվող վայրում: Լուսանկարներում կանգնած եմ բավականին բարձր ժայռի վրա, բայց չէի վախենում, առհասարակ, վախեր չունեմ: Որոշեցի հրեշտակի կերպարով լինել, որովհետև ինձ պատկերացրի այդ կերպարում: Այս ֆոտոշարքը տարբերվում է իմ նախորդ ֆոտոշարքերից, որովհետև կերպար ու բնություն ենք լուսանկարել, դեմքս գրեթե չի երևում: Լուսանկարվել շատ եմ սիրում, թեև առաջ տեսախցիկի հետ աշխատել չէի կարողանում: Այնքան ֆոտոշարքեր ունեցա, մինչև սովորեցի, նաև ներքին մի բան փոխվեց: Այս ֆոտոշարքում շատ քիչ դիմահարդարմամբ եմ, չեմ ձգտում միշտ դիմահարդարված լինել, կատարյալ երևալ»,- ասաց նա:
Մոնիկան ծննդով Վանաձորից է, քույր և եղբայր ունի։ Ասում է՝ հպարտանում են իրենով: «Նրանք ինձ սատարում են ցանկացած հարցում: Եթե չլինեին, այսքան համարձակություն չէի հավաքի և մրցույթին չէի մասնակցի: Գոհարի առաջարկն անսպասելի էր, որովհետև մեկ տարի դադարի մեջ եմ եղել, աշխատելու շատ տեղ ունեի: Առաջարկն ընդունելն ինձ համար բարդ էր: Իմ ու Գոհարի հարաբերությունները շատ լավ են, նա կարծես իմ երկրորդ մայրը լինի, տալիս է նույն խորհուրդները, ինչ մայրս: Ասում է, որ պետք է համարձակ լինեմ, չտրվեմ էմոցիաներին, մարդկանց հետ շփվելիս զգոն լինեմ, ժպտամ: Մենք լրացնում ենք մեկս մյուսին, մեր միջև երբեք որևէ կոնֆլիկտ չի եղել»,- պատմեց նա:
Մոնիկան ընդգծեց, որ որքան մոտենում է «Միսս տիեզերքի» օրը, այնքան իր հուզմունքը շատանում է, բայց փորձում է նախապատրաստական աշխատանքներից բավականություն ստանալ: «Ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված, պետք է փորձեմ արդարացնել հայ ժողովրդի, Գոհարի սպասելիքները: Այս պահին նախապատրաստական աշխատանքներն ու դասերս համատեղել չեմ կարողանում, բայց դասախոսներս ըմբռնմամբ են մոտենում բացականերին: Իրականում, լեզվաբանի իմ մասնագիտությունն այս պահին ինձ շատ է օգնում, որովհետև մրցույթին պետք է անգլերենով հաղորդակցվեմ: Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող մասնագետների հետ տեսազանգեր եմ ունենում, աշխատում ենք խոսքիս վրա, որովհետև «Միսս տիեզերք» մրցույթում շեշտը դրվում է կնոջ խոսքի վրա: Ես կարող եմ անգլերենով ազատ հաղորդակցվել»,- վստահեցրեց նա:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում