«Դիետաներ չեմ պահել, ոճային կտրուկ փոփոխությունների չեմ դիմել, մազերս չեմ ներկել». Դիանա Գրիգորյանը՝ իր տարիքից երիտասարդ երևալու, տարեդարձի երեկույթի, հայտնի հյուրերի և դստեր խորհուրդների մասին

Պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն օրերս նշել է 38-ամյակը: Tert.am Lifeի հետ զրույցում Դիանան պատմել է օրվա անակնկալի, տարեդարձը նշելու, ոչինչ հատուկ չընտրելու և երիտասարդության գաղտնիքի մասին: Պրոդյուսերը նաև լուսանկարներ է տրամադրել հիշարժան օրվանից:

Դիանայի խոսքով՝ օրը սկսվել է կեսգիշերին, քանի որ հարազատների ու ընկերների համար կեսգիշերին իրեն շնորհավորելն արդեն ավանդույթ է դարձել․ «Սիրում եմ կեսգիշերին նշել ծննդյանս օրը, որովհետև գիշերը, կարծես, իր մեջ ինչ-որ խորհուրդ է պարունակում, երբ այդ պահին մենակ չես լինում, հոգիդ լուսավորվում է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կեսգիշերին այդ անակնկալն ինձ պարգևում են, կողքիս են: Դա արդեն ավանդույթ է դարձել թե՛ իմ, թե՛ մայրիկիս, թե՛ երեխաներիս ծննդյան օրերին: Կեսգիշերին եկան ընկերներս, հարազատներս, եղբայրս, և ես ինձ լիարժեք զգացի: Արժևորում եմ ամեն մի պահը, այն, որ նրանք առողջ էին ու իմ կողքին՝ դրանից լավ անակնկալ լինել չի կարող»:

Դիանան սիրում է իր տարեդարձի օրը, սովորաբար, այն խնջույքով է նշում: Ըստ պրոդյուսերի՝ այս տարի նշելու ցանկություն չի ունեցել, քանի որ բոլորս կիսատ ենք, ոչինչ լիարժեք չէ:

«Կիսաուրախ ենք, երջանիկ չենք, կիսաաշխատանքային ենք, կիսալավ տրամադրությամբ, չեմ կարողանում դա փոխել իմ մեջ: Լսում եմ համաշխարհային շատ հոգեբանների, կարդում, բայց հասկանում եմ, որ չեմ կարողանում համակերպվել այն ամենի հետ, ինչ կատարվել է և շարունակում է կատարվել: Այս տարի չէի ցանկանում նշել օրը, աղջիկս և մայրս կազմակերպեցին, որովհետև բոլորն ասել էին, որ պետք է գան: Աղջիկս իմ ընկերուհին է, ինձ ժպիտ և երջանկություն պարգևողն է, շատ ժամանակ, երբ տխրում եմ, նա ինձ այդ իրավիճակից հանում է, շնորհակալ եմ իրեն: Դուստրս այնքան հասուն է, այնքան ճիշտ խորհուրդներ է տալիս: Հենց նրա և մորս խորհուրդներին հետևելով որոշեցի նշել օրը,- ասաց նա և հավելեց, որ մտածել էր օրն աշխատավայրում անցկացնել, այն էլ օրը ոչ աշխատանքային է եղել՝ կիրակի,- Չէի ուզում նշել, բայց նշելու համար բոլոր նախապայմանները ստեղծվեցին: Հյուրերից շատերը նոր էին հաղթահարել քովիդի ծանր բեռը, շատերին վաղուց չէի տեսել, հավաքվեցինք, փորձեցինք մի պահ մոռանալ ամեն ինչ, ծիծաղել, շփվել, ուրախանալ»:

Դիանան շեշտեց, որ օրվա համար ոչինչ հատուկ չի արել: «Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր շարունակում են իրենց կյանքը, ինձ մոտ դա դեռևս չի ստացվում: Կարևորն այն էր, որ միասին հավաքվեցինք, այդ պահը վայելեցինք, մնացածն անկարևոր է, որովհետև այս կյանքը պահ է: Աշխարհն ու կյանքը ապացուցում են, որ ոչ թե կյանքը, այլ մարդիկ են որոշում, թե որքան պետք է ապրես, տանջվես, ինչ համաճարակ պետք է լինի: Եթե թեկուզ փոքրիկ միջանցք կար, պետք էր հավաքվել և շփվել, հիմա ամենաշատը դա է պետք: Սոցցանցերն ու հեռախոսները պետք է մի կողմ դնել ու շփվել հարազատների, ընկերների հետ, տալ լավն ու հետ ստանալ: Կեղծիքն ու չարիքը կյանքում այնքան շատ են, որ պետք է մի փոքր բարին տանք, չգիտենք՝ վաղը կարթնանա՞նք, թե՞ ոչ»,- նշեց նա:

Դիանայի հյուրերի թվում են եղել հարազատները, ընկերները, «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը: «Դերասանական և ստեղծագործական իմ խումբն իմ ընտանիքն է, բոլորին շատ եմ սիրում և այդ սերն անկեղծ փոխադարձ է: Միասին ենք տոնում մեր հաջողությունները, ուրախությունները, միասին ենք նաև մեր տխուր պահերին: Առանց իմ խմբի չեմ կարող, այնքան շատ եմ սիրում աշխատանքս, այդ սերը տարիների ընթացքում քառապատկվել, հնգապատկվել է, ուրախ եմ, որ նրանք միշտ կողքիս են»,- ասաց Դիանան:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Բնական միջոցներ՝ ենթաստամոքսային գեղձի բուժման և պահպանման համար
9 ապշեցուցիչ փաստ, թե ինչպես ենք մենք ազդում մեր սեփական ուղեղի վրա
Ամենահայտնի նշանները, որոնց նշանակությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է
«Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, և ոչ էլ երեխաները». Մոնիկա Բելուչչի

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում