«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին

Տիկտոկեր Մագա Հարությունյանը թեև մինչև հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկի շնորհիվ: Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:

Tert.am Lifeի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու, իր հասցեին վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին:

Մագայի խոսքով՝ հետևորդների թիվն աճել է, երբ սկսել է կոնտենտն ամերիկյան ոճով մատուցել, որը, իր կարծիքով, որակյալ է:

«Նախկինում տեսանյութերս, հիմնականում, հումորային բնույթի էին, դրանք նկարահանում էի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հատվածների ձայներով: Եկավ մի պահ, երբ հասկացա՝ այդ ձևաչափն իրեն սպառել է, ինձ դուր են գալիս թրենդային ոճի տեսանյութեր, նաև ուզում էի մեծացնել լսարանս: Հիմա հետևորդներիս մեծ մասը շարունակում են մնալ հայեր, բայց տեսանյութերս դիտում են նաև Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում,- ասաց նա և հավելեց, որ արտասահմանյան ոճը ենթադրում է պարային թրենդներ, որոնք հասանելի են բոլորին,- Ինձ մոտ, կարծում եմ, ստացվել է արտասահմանյան ոճով տեսանյութեր նկարահանել: Նախկինում ուղղակի մեկ կադրով հումորային տեսանյութեր էի նկարահանում, հիմա անցումներ ստանալու համար բավականին ժամանակ եմ ծախսում»:

Մագան վերջին ամիսներին մի քանի ոճափոխություն է արել. նախ՝ մազերի մի հատված ներկել է կապույտով, հետո կանաչով, ապա վարդագույնով: «Տիկ-տոկի թրենդի համար մազերս ներկեցի և փիրսինգ արեցի: Իրականում փիրսինգ անելու մասին նախկինում չէի մտածել, բայց ցանկանում էի մազերիս հետ կապված կտրուկ ոճափոխություն անել: Թրենդի բնույթն այն էր, որ պետք է հանձնարարություններ անես՝ փոխես մազերիդ գունը, փիրսինգ անես, նոր հագուստ, հեռախոս գնես և այլն: Ամեն տեսանյութում կատարում ես մի հանձնարարություն: Մազերիս դիմացի հատվածի մի մասը սկզբում կապույտ էի ներկել, հետո այնքան հավանեցի այդ ձևը, որ ներկեցի այլ գույներով: Կարծում եմ՝ այսպես ավելի տարբերվող եմ: Զարմանում եմ այն մարդկանցից, որոնք իրենց իրավունք են վերապահում քննադատել, թե մազերս ինչ գույնով եմ ներկել կամ ինչու եմ քթի պլաստիկ վիրահատության դիմել: Այդպես եմ ճիշտ գտել, այդպես եմ արել, ոչ ոքի իմ արածը գնահատելու կամ թերագնահատելու իրավունք չեմ տվել, թող նայեն, լայքեն կամ ոչ»,- ասաց նա:

Ըստ տիկտոկերի, երբ Հայաստանում որևէ ոլորտում հաջողություններ ես ունենում, բոլորը սկսում են քեզ «հեյթ» անել: «Ովքեր քեզնից մի փոքր հետ են մնում, փորձում են քննադատել, ասել, որ սխալ ես, բայց ուզում եմ ասել՝ ապրեք ձեր կյանքով: Մի անգամ ծխախոտ էի գովազդել, ինչը մեծ արձագանք ստացավ, բայց թող ամեն մեկն իր ու իր ընտանիքի անդամների մասին մտածի: Եթե նույնիսկ ծխախոտ եմ գովազդում, դա անում եմ հետաքրքրվող մարդկանց համար, նրանք, ամեն դեպքում, ծխող են: Ասում են՝ երեխաներն են դիտում տեսանյութը, բայց երեխաներին ծխախոտ չեն վաճառում և հետո, իմ գովազդած ծխախոտը բավականին թանկ էր, եթե երեխան ունի դա գնելու հնարավորությունը, ուրեմն՝ ծնողի թերացումն է: Ինքս էլ տանը փոքր քույր, եղբայր ունեմ, բայց գիտեմ, որ նման գովազդները նրանց վրա չեն անդրադառնա, որովհետև դաստիարակված են: Ես գումար եմ վաստակում, թող նրանք էլ ինձ վատ բաներ ասելու փոխարեն իրենց երեխաներին բացատրեն,ինչպես ես կարող եմ բացատրել քրոջս ու եղբորս: Այդ նույն երեխաների կողմից Տիկ-տոկում այնպիսի բաներ են կատարվում: Շատ երեխաներ այնպիսի մեկնաբանություններ են գրում, որ զարմանում ես։ Նրանք իրենց ծնողների հայելին են: Միշտ ասում եմ՝ թող հետևորդներս 50.000-ով կրճատվեն, միայն թե ինձ երեխաներ չդիտեն, բայց խնդիրն իմ մեջ չէ, չեմ նկարահանում այնպիսի տեսանյութեր, որոնք կվնասեն երեխաներին: Նույն ծխախոտն այդ երեխաների տանը հայրիկը, պապիկը, շատ դեպքերում նաև մայրիկն են ծխում»,– ասաց նա։

Մագան շեշտեց, որ բացասական բնույթի մեկնաբանություններ է ստանում նաև տոպով կամ թափանցիկ հագուստով տեսանյութեր, լուսանկարներ տեղադրելիս:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Դդմիկի պատրաստման 12 հրաշալի բաղադրատոմս
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում