Ինչպես են ապրում մարդիկ երկրի ամենախիտ բնակեցված՝ Մհինգո կղզու վրա

Կարծում եմ բոլորիս հետ էլ պատահել է, որ ցանկացել ենք հեռանալ ինչ որ մի տեղ, ինչ որ անմարդաբնակ կղզում հայտնվել։ Հնարավոր է, որ այս մտքերը այցելել են նաև աֆրիկյան ձկնորսներ Դալմաս Տեմբոյին և Դորժ Կիբեբեին։ Ճիշտ է, հիմա նրանք ապրում են աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու վրա, որը կոչվում է Մհինգո և գտնվում է Վիկտորիա լճի վրա։ Հենց այդ տեղանքի մասին էլ այսօր կպատմի EnterTrain-ը։

Եվ այսպես, 1991 թվականին երկու վերը նշված տղամարդիկ որոշում են բնակեցնել 1,8 հազար քմ տարածքով Մհինգո կղզին։ Այս հողատարածքը ազատ էր մնացել, քանի որ բնիկները այն համարում էին Կալելե չար ոգու տունը։

Այս կղզում հաստատվելուց առաջ տղմարդիկ 300 կգ ձուկ են տվել հզոր կախարդներից մեկին, որը Կալելեին քշել է կղզուց։ Այդպես տղամարդիկ դարձել են այս կղզու առաջին բնակիչները։

Մի որոշ ժամանակ անց նրանց են միացել Ուգանդայի, Տանզանիայի և Քենիայի ևս 60 բնակիչներ։

2009 թվականին Մհինգոյի բնակչությունը հասել է 131 մարդու, որից հետո պատվավոր սենատորներ ճանաչված Դալմասն ու Դորժը որոշում են այլևս ոչ ոքի կղզի չթողնել բնակության։
Մհինգոյում ապրող ընտանիքը մեկ շաբաթում այնքան է վաստակում, որքան հարևան երկրների միջին վիճակագրական բնակիչները 2-3 ամսվա ընթացքում, չնայած որ իրենց եկամտի 60%-ը նրանք հանձնում են։

Բանն այն է, որ կղզու տարածքն իրենց մեջ ոչ մի կերպ չեն կարողանում կիսել Քենիան և Ուգանդան։

Արդյունքում Քենիայի և Ուգանդայի կառավարությունները եկան համաձայնության, որ Մհինգոյի բնակիչները պարտավոր են հարկ վճարել երկու երկրներին էլ։ Այնպես որ վաստակածի 25%-ը ստիպված են լինում հարկ վճարել։ Եվս 10% գնում է ինքնապաշտպանության հիմնադրմին և կղզու աշխատակազմի պահպանմանը։

Կղզում խիստ օրենք է գործում, որի համաձայն օտար մարդը չի կարող կղզում գտնվել մեկ օրից ավել։ Կղզու որ մեկ գեղեցկության սրահ է գործում, հինգ բար, դեղատուն, չորս հասարակաց տուն և մի քանի հյուրանոց։

Տղամարդիկ հիմնականում ձկնորսությամբ են զբաղվում, իսկ նրանց կանայք և մյուս բարեկամուհիները մարմնավաճառությամբ են զբաղվում։ Կղզին յոթ սենատորներ են ղեկավարում։ Որոշումները կայացվում են ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Զանցանքի համար մարդուն կարող են պատժել մտրակի հարվածներով։ Իսկ ավելի լուրջ հանցանքի հաար վտարում են կղզուց։

Ամենազավեշտալին այն է, որ կղզուց 200 Մետրի վրա գտնվում է Ուսինգո կղզին, որն ավելի մեծ է, բայց բնակեցված չէ։ Բանն այն է, որ տեղի բնակիչները գտնում են, որ այդ հողակտորը Տուկա չար ոգու բնակավայրն է։ Բացի այդ, իբր հենց Ուսինգո է քշվել Կալելեն։

Այսքան տարիների ընթացքում Մհինգոյի բնակիչները չեն կարողացել այնքան զորեղ կախարդ գտնել, որը կկարողանար քշել չար ոգուն միանգամից երկու կղզիներից էլ։

Ուսինգոյում միայն քանի փոքր շինություն է կարելի գտնել, որտեղ ապրում են կենսաբանները և Վիկտորիա լճի այլ հետազոտողներ, որոնք այստեղ են գալիս իրենց աշխատանքներն իրականացնելու։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում