Աղցան «Զատիկ». գեղեցկագույն աղցան՝ հաշված րոպեների ընթացքում

Այսօր EnterTrain-ը կկիսվի ձեզ հետ «Զատիկ» աղցանի բաղադրատոմսով։

 

 

 

 

Բաղադրիչներ

  1. 300 գրամ հավի բուժենինա,
  2. 150 գրամ պանիր,
  3. 200 գրամ չերի տեսակի լոլիկ,
  4. 4 խաշած ձու,
  5. 1 պճեղ սխտոր,
  6. 150 գրամ մայոնեզ,
  7. Աղ՝ ըստ ճաշակի։

Զարդարելու համար.

  • 2 սև ձիթապտուղ,
  • 4 չերի տեսակի լոլիկ,
  • 80 գրամ մաղադանոս։

Պատրաստման եղանակը

1 Բուժենինան (կամ հավի խաշած փափկամիսը) կտրատեք փոքր խորանարդիկներով։

2 Պանիրը քերիչով անցկացրեք, լոլիկները չորս մաս արեք

3 Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, մանր քերիչի վրա սկզբում անցկացրեքդեղնուցները, հետո՝ սպիտակուցները։

4 Աղցանը հավաքելու համար լայն և խորը աղցանաման վերցրեք և մեջը սննդի թաղանթ փռեք։

5 Առաջին շերտը պանիրն է։

6 Հաջորդ շերտը բուժենինան է. այս շերտի վրա վերևից մայոնեզի մանր ցանց արեք։

7 Հետո լոլիկների շերտն է։ Դրանց վրա մանրացված սխտորն է, վրայից կրկին մայոնեզի ցանց։

8 Վերջին շերտը սպիտակուցներն են։ Սրա վրա մայոնեզ չենք անում։ Ծածկեք աղցանը սննդային թաղանթով և ձեռքերով սեղմեք, որ բոլոր շերտերը ամրանան իրար։ Կես ժամով դրեք սառնարանը։

9 Աղցանը հանեք սառնարանից և հանեք վերևի թաղանթը։ Աղցանը շուռ տվեք գեղեցիկ ամանի մեջ։ Վերևից ներքև մայոնեզ արեք։

10 Մայոնեզի վրա դրեք քերած դեղնուցը։

11 Զատիկներ ստանալու համար օգտագործեք չերի տեսակի լոլիկները և երկու մաս արեք։ Նաև երկու կեսի բաժանեք զեյթունները և զատիկի տեսք տվեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Բնական միջոցներ՝ ենթաստամոքսային գեղձի բուժման և պահպանման համար
9 ապշեցուցիչ փաստ, թե ինչպես ենք մենք ազդում մեր սեփական ուղեղի վրա
Ամենահայտնի նշանները, որոնց նշանակությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է
«Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, և ոչ էլ երեխաները». Մոնիկա Բելուչչի

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում