10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեզնից յուրաքանչյուրը իր ընդհանուր կյանքի մեկուկես տարին անցկացնում է լոգասենյակում, իսկ դրանից կես տարին՝ լոգանք ընդունում, և դա զարմանալի չէ, քանի որ հիգենան մեր կյանքում մեծ դեր է խաղում։ Սակայն քչերը գիտեն, որ մի քանի բան մենք անում ենք սխալ։

Ահա 10 տարածված սխալ, որ թույլ է տալիս մեզնից յուրաքանչյուրը։

Սխալ №1. Չենք ընդունում լոգանք մարզումներից հետո

Մարզումներից հետո մենք կարող ենք մտածել, որ լոգանդ ընդունելու միակ պատճառը հոտն է, բայց դա դեռ ամենը չէ. քրտնարտադրությունը ձեր մարմնի վրա խթանում է բակտերիաների աճ, ինչը կարող է ցան առաջացնել։

Սխալ №2. Սափրում ենք ոտքերը մինչև պեդիկյուրի գնալը

Չարժե լողանալիս սափրել ոտքերը, եթե հետո գնալու եք ոտքերի խնամքի։ Սափրելիս ոտքին մնացող վերքերի միջով պեդիկյուր անելիս ձեզ կարող են անցնել ինֆեկցիաներ։

Սխալ №3. Չենք ընդունում կոնտրաստային լոգանք

Լոգանքն ավարտելուց առաջ բացեք սառը ջուրը 30 վայրկյանով։ Դա բարձրացնում է դիմադրողականությունը սթրեսների հանդեպ, ամրացնում իմունիտետը և աշխատում որպես անտիդեպրեսանտ, սակայն քնելուց առաջ կոնտրաստային լոգանքը կարող է խնդիրներ առաջացնել քնի հետ կապված խնդիրներ առաջացնել։

Սխալ №4. Ամեն օր լվանում ենք գլուխն ու լոգանք ընդունում

Բարակ ու փխրուն մազերով մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել գլուխը հաճախ լվանալուց։ Իդեալական տարբերակ է շաբաթական 2 անգամը։ Չարժեք մոռանալ, որ չափազանց հաճախ լոգանք ընդունելը գրգռում է մաշկը, ջուրը լվանում է օգտակար բակտերիաները, ինչի արդյունքում բարձրանում է մաշկի ինֆեկցիայի զարգացման հավանականությունը։

Սխալ №5. Թաց մազերը փաթաթում ենք սրբիչով

Թաց մազերը կարող են հեշտ դեֆորմացվել, կորցնել բնական փայլն ու դառնալ ավելի փխրուն։ Այդ պատճառով խորհուրդ չի տրվում գլուխը լվանալուց հետո մազերը փաթաթել սրբիչով։

Սխալ №6. Մոռանում ենք ցնցուղը պարբերաբար մաքրելու մասին

Ցնցուղը տևական ժամանակ օգտագործելու արդյունքում դրա վրա շերտ է գոյանում, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Հետազոտողները բացահայտել են, որ դրանցում կարող են լինել բակտերիաներ։

Սխալ №7. Սխալ ենք օգտագործում օճառամանը

Եթե ձեր լոգարանում կա օճառաման, ուրեմն՝ պետք է համոզված լինեք, որ դրա մեջ ջուր չի մնում։ Հակառակ դեպքում բակտերիաները կարող են բազմանալ հենց օճառի վրա։

Սխալ №8. Ածելին թողնում ենք լոգարանում

Որպեսզի ածելիի վրա բակտերիաներ չզարգանան, այն թողեք՝ չորանա սրբիչի վրա։

Սխալ №9. Չափազանց երկար ենք օգտագործում միևնույն սրբիչը

Չարժե չարաշահել միևնույն փրբիչի օգտագործումը։ Թաց սրբիչի վրա կարող են բազմանալ բակտերիաներ, եթե այն չի չորացել ինչպես հարկն է։ Միկրոկենսաբան Ֆիլիպ Տիերնոն խորհուրդ է տալիս իրար ետևից սրբիչն օգտագործել առավելագույնը 3 անգամ։

Սխալ №10. Չենք լվանում լոգարանը լոգանք ընդունելուց անմիջապես հետո

Պետք է լոգանք ընդունելուց անմիջապես հետո մանրակրկտորեն լվանալ լոգարանը։ Թաց միջավայրը նպաստում է այնպիսի բակտերիաների արագ բազմացմանը, ինչպիսին կրկնակետ բացիլն է։

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում