Բնական միջոցներ՝ ենթաստամոքսային գեղձի բուժման և պահպանման համար

EnterTrain-ն առաջարկում է ծանոթանալ բուժիչ բույսերի, որոնք կօգնեն հոգ տանել ենթաստամոքսային գեղձի մասին:

Անշուշտ, ենթաստամոքսային գեղձի ամենալուրջ հիվանդությունը քաղցկեղն է:

Սակայն այդ օրգանը վնասող հիմնական խնդիրները կապված են ինսուլինի հետ. ենթաստամոքսային գեղձի հիմնական գործառույթը մարսողության համար անհրաժեշտ ստամոքսահյութի արտադրությունն է:

Ենթաստամոքսային գեղձը պատասխանատու է նաև ինսուլինի արտադրման և արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի վերահսկողության համար: Այդ օրգանն է մեզ պաշտպանում դիաբետից:

Ուստի այս օրգանը պահպանելու համար ներկայացնում ենք այս բուժիչ բույսերը

1. Կանաչ թեյի հրաշալի հատկությունները

Կանաչ թեյը հայտնի բանկան հակաօքսիդանտ է, որը շատ օգտակար հատկություններ ունի: Վերջերս հոդված է հրապարակվել, որում ասվում է, որ ամեն օր օգտագործելու դեպքում կանաչ թեյը կարող է օգնել բարելավել ենթաստամոքսային գեղձի վիճակը և այն պաշտպանել քաղցկեղային հիվանդություններից:

Ուստի սովորություն դարձրու ամեն օր մեկ բաժակ կանաչ թեյ խմելը:

2. Եզան լեզվի և մատուտակի թուրմ

Հավանաբար ուտելուց հետո մեկ բաժակ թուրմի համը քեզ դուր կգա: Մատուտակի արմատի և 1 գ. եզան լեզվի խառնուրդի վրա տաք ջուր լցրու, և ենթաստամոքսային գեղձի մաքրման համար արդյունավետ միջոցը պատրաստ է:

Մատուտակի արմատը պարունակում է մոլեկուլ, որը վերահսկում է գլյուկոզայի արտադրությունը, վերացնում է բորբոքումը և լավ է ազդում ենթաստամոքսային գեղձի վիճակի վրա:

Եզան լեզվի հետ համադրությամբ մատուտակը հրաշալի միջոց է դիաբետին նախորդող խնդիրներից խուսափելու համար:

3. Խնկունու և եղեսպակի թուրմ

Հաճելի համով այս թուրմը լավ է խմել, օրինակ, ընթրիքից հետո:

Բացի նրանից, որ այն օգնում է մաքրել ենթաստամոքսային գեղձը՝ նաև նպաստում է մկանների հանգստանալուն, ընդհանուր թուլացմանը և քնի որակի լավացմանը:

Օպտիմալ է թուրմը խմել օրական մեկ անգամ: Պետք կլինի մեկ ոստ խնկունի և եղեսպակի 5 տերև: Դրանք ջրի հետ հասցրու եռման ջերմաստիճանի և թող թրմվեն 5 րոպե: Կարելի է թուրմը մեղրով քաղցրացնել:

4. Ուղտափշի հատկությունները

Եփելու համար պատրաստի ուղտափուշ հեշտ է գտնել դեղատներում և բնական մթերքների խանութներում: Սա շատ լավ միջոց է լյարդի և ենթաստամոքսային գեղձի բուժման համար:

Պատրաստման համար անհրաժեշտ է 1 գ. ուղտափշի սերմ և մեկ բաժակ տաք (եռացած) ջուր: Թող ըմպելիքը թրմվի և խմիր ուտելուց հետո:

 

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Երջանիկ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում»․ Անահիտ Սիմոնյան
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Խնձորով պիրոգ՝ մի քանի րոպեում
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում