Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը

Արյան վիճակից կախված է մարդու բոլոր օրգանների աշխատանքի որակը:

Խիտ արյան պատճառները կարող են տարբեր լինել, մի բան է կարևոր՝ այդպիսի արյունը չի կարող կատարել իր գլխավոր գործառույթը՝ տրանսպորտային:

Արյան բջիջները դրան խտություն են տալիս, իսկ պլազման դրա հեղուկ բաղադրիչն է:

Եթե արյան բջիջների քանակը գերազանցում է պլազմայի պարունակությանը, արյան ամրությունը և խտությունն ավելանում են:

Մեծ խտության պատճառով արյան ոչ բոլոր բջիջները կարող են նորմալ կատարել իրենց գործառույթը:

Նշանակում է՝ օրգանները լիարժեք չեն ստանա սննդանյութերը, իսկ քայքայված մթերքներն ամբողջովին դուրս չեն գալիս:

Բացի դրանից՝ չափազանց խիտ զանգված շրջանառելու համար սիրտը պետք է ուժերից վեր աշխատի:

Ինչպես ջրիկացնել խիտ արյունը

Անոթներում արյան լճացման և դրանց անցանելիության բարելավման համար արյունն անհրաժեշտ է ջրիկացնել:

Արյան ընդհանուր հետազոտություն անցնելուց և արյան բարձր մածուցիկության համախտանիշի աստիճանը որոշելուց հետո բժիշկը կնշի վիճակի կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները:

Եթե պարզվել է, որ արյան խտությունը նորմայից բարձր է՝ անկախ պատճառներից՝ պետք է անմիջապես վերանայել սննդակարգը:

Հրաժարվիր տապակած և յուղոտ ուտեստներից, պահածոներից, մարինադներից, քաղցրավենիքներից, ապխտած մթերքներից…

Նաև պետք է սննդակարգից բացառել հնդկացորենը, կարտոֆիլը, բանանը, ալկոհոլային և ոչ գազավորված ըմպելիքները:

Պարտադիր սննդակարգումդ ներառիր անյուղ կաթնաթթվային մթերքներ և ավելի շատ հեղուկ խմիր:

Նաև շատ մթերքներ կան, որոնք նպաստում են արյան ջրիկացմանը:

Դրանցից են՝ նարինջը, նուռը, թուզը, ազնվամորին, սխտորը, բազուկը, ելակը, կոճապղպեղը, կիտրոնը, արևածաղկի սերմերը, կակաոն:

Ասպիրինն արյան ջրիկացման, անոթների անցանելիության լավացման և սրտի հիվանդությունների կանխարգելման ամենատարածված, արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է:

Ժողովրդական բժշկության մեջ փրփրուկի (таволга) թուրմ են օգտագործում, որը կարող է ասպիրինի լիարժեք փոխարինիչ լինել:

  • 1 ճ. գ. բույսը եփիր 1 բաժակ ջրով, թող կես ժամ թրմվի:
  • Քամիր և խմիր որպես թեյ օրը 2-3 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Դդմիկի պատրաստման 12 հրաշալի բաղադրատոմս
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում