ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եթե բախվել եք այս ախտանիշերից գոնե մեկին, երբեք չանտեսեք դրանք

EnterTrain-ը ներկայացնում է ախտանիշեր, որոնք պետք չէ անտեսել:

 

 

 

 

 

Ահա առավել տարածված ախտանիշերը, որոնք խոսում են վիտամինների դեֆիցիտի մասին՝

1. Ճաքեր բերանի անկյուններում

  • Առավել տարածված պատճառները՝
  • Վիտամին B-ի դեֆիցիտ
  • Ստամոքսի խանգարումներ՝ կապված ստամոքսաթթվի հիպերսեկրեցիայի հետ, որը վնասում է շուրթերի լորձաթաղանթը
  • Անեմիա, որը սովորաբար պայմանավորված է լինում երկաթի դեֆիցիտով
  • Ստրեպտոկոկի և ստաֆիլոկոկի բակտերիաներով պայմանավորված վարակ
  • Բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենա կամ սանիտարական վատ պայմաններ
  • Թուլացած իմունային համակարգ
  • Դիաբետ
  • Հաճախ հանդիպում է մարդկանց շրջանում, ովքեր ասում են, որ խոսելիս լեզվով խոնավեցնում են շուրթերը

Այս ախտանիշերը ցինկի և B (B3, B2 և B12) վիտամինի դեֆիցիտի նշան են:

Ժողովրդական միջոց: Պետք է ավելի շատ տոֆու, բուսական պանիր, սպանախ, գետնանուշ, ծիրանի չիր, ծնեբեկ և բոլոր տեսակի սրեմեր ու լոբազգիներ, բրոկոլի, կաղամբ օգտագործեք: Շուրթերի ճաքելու մեկ այլ պատճառ է ալերգիան, որն առաջանում է կոսմետիկայից:

2. Կարմիր ցան դեմքին և/կամ չափազանց մազաթափություն

Ըստ փորձագետների՝ թեփուկավոր ցանը և կարմրությունը, որոնք առաջանում են գլխի կամ դեմքի մաշկի վրա, բիոտինի դեֆիցիտի նշան են:

Ժողովրդական միջոց՝ պետք է ավելի շատ նուշ, այծի կաթ, յոգուրտ, լոլիկ, գազար, ընկուզեղեն, սոխ, քնջութի սերմեր, ավոկադո, կաթ, բանան և սունկ ուտեք: Բոլորս գիտենք, որ ցածր ջերմաստիճանը և ցուրտ եղանակը կարող են հանգեցնել մաշկի վնասման, հատկապես՝ դեմքի: Մաշկի առավել տարածված հիվանդությունները ներառում են՝ ատոպիկ դերմատիտ, սեբորեական դերմատիտ, ռոզացեա, մաշկի գայլախտ, լերգիկ դերմատիտ և փսորիազ: Այս հիվանդությունները քրոնիկական են և կարող են ձմռանը սրվել, այնպես որ, պետք է դրան առանձնակի ուշադրություն դարձնեք:

Մազաթափություն: Առավել տարածված պատճառները՝

  • Հանկարծակի մազաթափություն կարող է լինել հիվանդությունից կամ ծանր վիրահատությունից մի քանի ամիս հետո:
  • Մյուս պատճառները ներառում են՝
  • Վահանաձև գեղձի խնդիրներ
  • Հակաբեղմնավորիչ հաբեր
  • Շատ կանանց մազերը թափվում են ծննդաբերությունից 3 շաբաթ հետո
  • Որոշ դեղեր, այդ թվում՝ հակակոագուլյանտներ
  • Լերդացած արյուն, հիպերտոնիա, սրտանոթային հիվանդություններ և ընկճախտ
  • Երեխաների որոշ սնկային վարակներ ևս կարող են հանգեցնել մազաթափության
  • Գայլախտի և դիաբետի դեպքում
  • Որոշ սանրվածքներ (կոշտ վարսափաթաթուկների օգտագործման դեպքում)
  • Մազերի համար տաք յուղերի և քիմիական նյութերի օգտագործում, որոնք կարող են մազերի ֆոլիկուլների բորբոքում առաջացնել, ինչը հանգեցնում է մազերի վնասման և թափվելու
  • Գենետիկա

3. Կարմիր կամ սպիտակ գոյացություններ, որոնք նման են պզուկների՝ այտերի, ձեռքերի, ազդրերի վրա

Դա կարող է հորմոնալ անհավասարակշռության պատճառ լինել, իսկ որոշ դեպքերում՝ А և D վիտամինների անբավարարության, նաև օրգանիզմում անհրաժեշտ ճարպաթթուների բացակայության:

Ժողովրդական միջոց: Պետք է օգտակար ճարպերով հարուստ մքթերքներ օգտագործեք, ավելի շատ ընկուզեղեն և սերմեր ուտեք, ինչպիսին կտավատն է: Նաև պետք է շատ կանաչ տերևավոր բանջարեղեն, գազար և պղպեղ ուտեք՝ վիտամին А-ն ավելացնելու համար: Նաև պետք է ավելի շատ կաթնամթերք ուտեք:

4. Ոտքերի, ձեռքերի և մարմնի այլ մասերի թմրություն կամ այրոց

Սա կարող է B9, B6, B12 վիտամինների պակասի նշան լինել: Այս վիտամինները կապված են ծայրամասային նյարդային համակարգի հետ: В խմբի վիտամիանների անբավարարությունը կարող է հանգեցնել նաև ընկճախտի, անեմիայի և հոգնածության:

Ժողովրդական միջոց: Պետք է ավելի շատ սպանախ, բազուկ, ծնեբեկ, բոլոր տեսակի լոբազգիները և կաթնամթերք օգտագործեք:

Առողջ եղեք

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուր՝ Fithacker

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով
Առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը
Թեստ. Ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր ընտրած դուռը
Անհավանական համեղ տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով