
Ռուդիկ Օհանովը Բաքվի հայերի ընտանիքում ավագ որդին էր:
Բոլոր երեք հետնորդները հետևողականորեն մտել էին գողական ընտանիք՝ ստեղծելով ավելի վաղ չտեսած նախադեպ:
Դա կարող է միայն մի բանի մասին խոսել՝ կոմունիստական գաղափարախոսության համատարած պարտադրման տարիներին գողական այլընտրանքը ծայրամասային հանրապետությունների բնակչության մի մասի շրջանում ուներ հատուկ ժողովրդականություն:
Հարկ է հիշել, որ Օհանովների ընտանեկան կլանը չէր ավարտվում միայն եղբայրներով: Նրա անդամներից էր նաև զարմուհու ամուսինը՝ Ժենյա Տաշքենդսկին (Աբրամով) և հարազատ քրոջ ամուսինը՝ Կատյա Ռաֆիկ Ինգլաբովսկին (Ավակով):
Բոլոր Օհանովները վաղուց հողի տակ են: Առաջինը թաղեցին Սաշիկ Բաքինսկուն՝ Ռուդիկի կրտսեր եղբորը: 1974թ. նրան սպանել էր ծնունդով Արևմտյան Ուկրաինայից մեկը՝ Խերսոնի՝ բանտարկյալների համար թոքախտային հիվանդանոցում: Սաշիկը իր համերկրացուն էր պաշտպանել և դանակի հարված ստացել սրտին: Մինչ այդ երեք տարի առաջ ավագ եղբոր շնորհիվ սկսել էր գող անվանվել և կատարելով ստանձնած պարտավորությունները՝ փորձում էր կանխել զոնայում բեսպրեդելը:
Սաշիկ Բաքինսկու գրանիտե հուշարձանը կանգնեցված է ոչ թե Բաքվում, այլ պատմական հայրենիքում՝ Երևանի Թոխմախ գերեզմանոցում:
Ժենյա Տաշքենդսկին և Կատյա Ռաֆիկ Ինգլաբովսկին հանգչում են Կիսլովոդսկի գերեզմանոցում: Նրանք կյանքից հեռացան համարյա միաժամանակ՝ 1996թ.: Հետո եկավ իր՝ Ռուդիկ Բաքինսկու հերթը, նա թաղված է Մոսկվայում Արմյանսկոյե գերեզմանոցում: Նրա գերեզմանից տասնյակ մետր այն կողմ թաղված է միջնեկ եղբայրը՝ Վաչիկոս Շեստիպալին՝ Օհանովների ամբողջ ընտանիքից ամենաքիչ նկատելին: 2002թ. նրա մահվան պատճառ էր դարձել թմրադեղերի գերդոզավորումը:
«Օրենքով գողերի» աշխարհն իր էությամբ աշխարհաքաղաքացիական է և չգիտի ազգային ու կրոնական անհանդուրժողականություն: Այդուհանդերձ, Սումգայիթում հայկական ջարդերը և դրան հետևած իրավիճակի սրումը ստիպեցին դարերով Բաքվում բնակված հայերին հապճեպ հեռանալ: Ռուդիկ Բաքինսկին էլ կանգնեց դժվարին ընտրության առաջ. ունենալով մեծ հեղինակություն ոչ միայն քրեական աշխարհում, նա ծանրութեթև անելով Ադրբեջանում բնակվելու բոլոր պլյուսներն ու մինուսները սթափ գնահատեց իրավիճակը և հեռացավ Ադրբեջանից:
Նենգ 90-ականներին նա իր թևի տակ առավ Մոսկվայում բնակվող հայ ձեռնարկատերերին և ապահովեց նրանց պաշտպանությունը կազմակերպված հանցավոր խմբերի և ոչ ոքի իշխանությունը չճանաչող բազմաթիվ անարխիստ-բերսպրեդելականների ոտնձգություններից:
«Օրինականների» կենտրոնացումը մայրաքաղաքում դարձավ չափից ավելին: «Օրենքով գողերի» մի մասը համախմբվել էին Ռուդիկի շուրջ, մյուսները՝ ավելի փորձառու Դեդ Հասանի շուրջ: Ռուսաստանյան քրեական աշխարհի երկու առաջնորդների շահերը անխուսափելիորեն պետք է հատվեին:
Կռվախնձոր դարձավ Հյուսիսային Կովկասը, որտեղ նրանք երկուսն էլ շատ կողմնակիցներ ունեին: Անդրկուլիսային պատերազմը արագորեն վերածվեց զինված բացահայտ վեճ ու կռվի դրության, որի ընթացքում երկուստեք զոհվեց ոչ մեկ տասնյակ զինվոր: Ճակատամարտի ասպարեզ դարձավ Ռուսաստանի ամբողջ տարածքը:
Ռուդիկ Բաքինսկու և Դեդ Հասանի միջև պատերազմը, որը պառակտել էր գողական աշխարհը, ոչ մի ընդհանուր բան չունի ԳՈՒԼԱԳ-ում բանտարկյալների միջև դաժան պայքարի հետ, չնայած նրան, որ դրան փորձում էին բացառապես գաղափարական երանգավորում և բարքերի մաքրության համար պայքարի մղում հաղորդել:
Իրենք՝ Ռուդիկն ու Հասանը, խոշոր հանցավոր սինդիկատների ղեկավարներ էին, որոնք ավելի շատ նման էին իտալական մաֆիային, քան օրենքով գողերի նախկին հանրության, որտեղ բոլորը հավասար էին և պարտավոր էին կատարել գրված կանոնադրության պահանջները, որոնք իրենց ասկետիզմով, խստությամբ և ինքնազոհողությամբ նման էին ճգնավորների օրենքներին:
Կոնֆլիկտի ընթացքում և դրանից հետո գողերի շրջանում իշխող բարքերը քիչ բանով էին տարբերվում սովորական բանդիտների բարքերից: Իզուր չէ, որ նախկին կանոնների մեջ նորամուծությունները ստացել էին «մաֆիոզ» և «մուսորսկի» անվանումները: Մի անգամ Ռուդիկ Բաքինսկու ծննդյան օրը հրավիրված երգչուհի Լյուբով Ուսպենսկայան նույնիսկ հանդգնել է նրան անվանել պախան և ոչ թե գող, նա չի առարկել դրա դեմ:
Աղբյուր` Փաստինֆո