Ամազոնի 10 սարսափելի բնակիչները

Ամազոնի անտառները հայտնի են բազմազան բուսական և կենդանական աշխարհով, որի ներկայացուցիչները շատ վտանգավոր են:

Ամազոնի ջրերում ավելի վտանգավոր կենդանիներ են ապրում:

EnterTrain-ը ներկայացնում է այդ գետում ապրող 10 ամենավտանգավոր կենդանիները:

 

 

1. Սև կայման

Ամենախոշոր առանձնյակների երկարությունը հասնում է 6 մետրի: Ունեն մանգուստի արձագանք և վագրի ուժ: Ամազոնի ամենավտանգավոր գիշատիչներն են, որոնք չեն խնայի իրենց ճանկն ընկած ցանկացածին:

2. Անակոնդա

Եվս մեկ հսկայական գիշատիչ, որն աշխարհի ամենախոշոր օձն է: Քաշը հասնում է 250 կգ-ի: Անակոնդան ունենում է 9 մ երկարություն և 30 սմ տրամագիծ: Եթե անակոնդան փաթաթվի մարդու շուրջը, վերջինս չի փրկվի:

3. Արապաիմա

Այս հսկաներն ունեն զրահապատ թեփուկներ, ուստի դրանց նույնիսկ պիրանիաները չեն վնասի: Հիմնականում ավելի մանր ձկներ և թռչուններ են որսում, բայց մարդ էլ կուտեն: Արապաիմայի երկարությունը հասնում է մինչև 3 մետրի, քաշը՝ 90 կիլոգրամի: Նույնիսկ լեզվի վրա ատամներ ունի:

4. Բրազիլական ջրասամույր

Այնտեղ նույնիսկ ջրասամույրներն են հսկայական: Այս 2-մետրանոց կենդանիները ձուկ և ծովախեցգետին են որսում: Խմբով դրանք հասուն անակոնդաներ կամ նույնիսկ կայման են սպանում:

5. Սովորական վանդելիա (բրազիլական վամպիր)

Այս մանր ձուկ-մակաբույծներն ամենախոշոր գիշատիչներից ավելի վտանգավոր են: Սովորաբար ձկները մակաբուծում են խոշոր ձկների խռիկներում, բայց կարող են նաև մարդու օրգանիզմ ընկնել: Դրանք առանց վիահատության հեռացնել հնարավոր չէ:

Մանր առանձնյակները մարդու մարմին են ընկնում անալ, հեշտոցային անցքերից, նույնիսկ առնանդամի միջով: Օրգանիզմում հաստատվելով՝ դրանք կարող են դժոխային ցավ պատճառել:

6. Ցուլ շնաձուկ

Առավել հաճախ ապրում են օվկիանոսի աղի ջրում: Երբեմն լողում են քաղցրահամ ջրեր և սարսափեցնում են տեղի բնակիչներին: Դրանց ծնոտն ապահովում է 589 կգ-ի կծելու ուժ: Սովորաբար դրանց հետ հանդիպումից հետո ոչ ոք չի փրկվում:

7. Էլեկտրական օձաձուկ

2-մետրանոց օձաձուկը կարող է զոհին հարվածել մինչև 600 վոլտ լարումով: Դա մոտ 3 անգամ ավել է, քան քո վարդակում:

Բայց սպանոմ է ոչ լարումը: Զոհի շնչառությունը կանգ է առնում ցավային շոկից, նա խեղդվում է ջրում:

8. Սովորական պիրանյաներ

Այս ձկների սուր ատամները մարմինը ծվեն-ծվեն են անում:

Հետաքրքիր է, որ պիրանյաները լեշակեր են, բայց դեմ չեն թարմ միս ուտել:

9. Սկումբրիանման հիդրոլիկ

Այս ստորջրյա արնախումները վամպիրի ժանիքներ ունեն: Դրանք գտնվում են հիդրոլիկների ստորին ծնոտի վրա: Զոհը նստում է դրանց վրա և այլևս չի կարողանում փախչել: Հիդրոլիկների բերանում նույնիսկ հատուկ անցքեր կան դրանք թաքցնելու համար:

10. Դարչնագույն պակու

Այս ձկները պիրանյաների ազգակիցն են: Պակուները մրգեր և ընկուզեղեն են նախընտրում, բայց դեմ չեն ինչ-որ մեկին կծել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
Հայ ամենաոճային մայրիկների հնգյակը (լուսանկարներ)
Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Սոսո Պավլիաշվիլին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի իր կինն առանց շպարի. երկրպագուները հիացած են
Երկրպագուները շոկի մեջ են նրանից, թե ինչ տեսք ունի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու ընտրյալը
Հագուստի 10 պարագաներ, որոնք տղամարդիկ պաշտում են տեսնել կանանց հագուստի վրա

Վերջին լուրեր

Ինչպես են սեր խոստովանում Կենդանակերպի տարբեր նշանները
10 գաղտնիք ոճաբաններից․ ինչպես հարուստ տեսք ունենալ
13 զարմանալի փաստ՝ ապրիլին ծնված մարդկանց մասին
Պարզ հոգեբանական-երկրաչափական թեստ, որը 90% ճշգրտությամբ բացահայտում է ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը
Ինչպես իմանալ` ով է գաղտնալսում Ձեր հեռախոսը
Կենդանակերպի 5 ամենամեծամիտ նշանները
Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների
Հզոր նկարազարդումներ, որոնք պատմում են իրականությունը մարդկանց և հասարակության մասին
Քսեք սա կնճիռների, սպիների և դեմքի լաքաների վրա, և չեք հասցնի նկատել՝ ինչպես են վերանում