Շատ համեղ տորթ առանց թխելու՝ «Նրբություն»

Զբաղված տանտիրուհիների համար EnterTrain-ն առաջարկում է առանց թխելու պարզ բաղադրատոմս՝ տորթ «Նրբություն»:

Դեսերտի բաղադրատոմսը կարելի է մի քիչ փոխել՝ ավելացնելով սիրելի մրգերը, հատապտուղները, ընկուզեղենը կամ շոկոլադը:

 

 

 

Կրեմի բաղադրիչները՝

  • 200 գ. բլիթներ
  • 3 ձու
  • 250 գ. խտացրած կաթ
  • 400 մլ կաթ
  • 1/2 թ. գ. վանիլային շաքար
  • 200 գ. կարագ

Գլազուրի բաղարիչները՝

  • 4 ճ. գ. շաքարավազ
  • 4 ճ. գ. կակաո
  • 12 ճ. գ. կաթ

Պատրաստումը՝

1. Ձվերը հարիր, մինչև համասեռ զանգված ստացվի:

2. Ավեացրու կաթը, խտացրած կաթը և վանիլային շաքարը: Լավ խառնիր:

3. Կաթսան դիր մարմանդ կրակի վրա և խառնուրդը հասցրու եռման վիճակի: Պատրաստի կրեմը վերցրու կրակի վրայից և թող սառի:

4. Գլազուրի համար խառնիր շաքարվազը և կակաոն, ավելացրու կաթը: Լավ խառնիր, որ գնդիկներ չլինեն:

5. Տարան դիր մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնելով՝ գլազուրը եփիր մինչև համասեռ զանգված ստացվի: Երբ թանձր զանգված ստացվի, վերցրու կրակի վրայից:

6. Կարագը քառակուսաձև կտրտիր և թող մի քիչ փափկի: Հարիչով մի քիչ հարիր կարագը:

7. Կարագը խորն ամանի մեջ ավելացրու կրեմին: Եվս մեկ անգամ հարիր հարիչով:

8. Հատուկ ձևամանի մեջ խոհանոցային թուղթ դիր: Դիր բլիթներով առաջին շերտը, վրան կրեմ քսիր: Դիր բլիթներով երկրորդ շերտը, կրեմ ավելացրու: Կրկնիր մինչև բլիթները վերջանան:

9. Վերջում տորթի վրա գլազուրը լցրու և 3-4 ժամով (ավելի լավ է՝ մի գիշեր) դիր սառնարան:

Բարի ախորժակ։ 😉

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

Փափուկ, հարմարավետ և նորաձև. աշնանային սվիտերների ակտուալ տարբերակներ
«Ծտի կաթ». նրբագույն տորթ, որը հալչում է բերանում
Երևակայության ողջ կախարդանքը 19-ամյա թվային լուսանկարչի նկարներում
Իրականություն դարձած երևակայություն. ինչի է ընդունակ ֆոտոշոփի կախարդանքը
Ինչ նշաններով է կարելի ճանաչել դավաճանությունը. մարդիկ կիսվել են անձնական փորձով
Շորտեր զուգագուլպայի վրայից և էլի մի քանի բաներ, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց
Կնոջ արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ չեն էլ նկատում
Ֆրիտատա կամ ձվածեղ իտալական ձևով
Շոկոլադե տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի. արագ, պարզ ու հասանելի